00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Դատախազն առաջարկում է Մանվել Գրիգորյանի համար բժշկական նոր փորձաքննություն նշանակել

© Sputnik / Asatur YesayantsПрокурор Ваге Долмазян на судебном заседании по делу генерала Манвела Григоряна и его супруги Назик Амирян (4 июня 2019). Еревaн
Прокурор Ваге Долмазян на судебном заседании по делу генерала Манвела Григоряна и его супруги Назик Амирян (4 июня 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Մանվել Գրիգորյանի համար նոր բժշկական փորձաքննություն նշանակելու համար դատարանը կլսի նաև նրա կարծիքը։

ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի — Sputnik. ԱԺ նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ, գեներալ–լեյտենանտ Մանվել Գրիգորյանի գործով դատախազ Վահե Դոլմազյանն այսօր Գրիգորյանի առողջական վիճակի առնչությամբ փորձաքննություն անցկացնելու միջնորդություն ներկայացրեց դատարան։ Այս մասին նա հայտնեց Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ընթացող դատական նիստի ժամանակ։

Նշենք, որ Գրիգորյանը ներկա չէր իր դեմ հարուցված քրեական գործի դատավարությանը։ Դատական նիստին, սակայն, մասնակցում էր Մանվել Գրիգորյանի կինը` նույն գործով ամբաստանյալ Նազիկ Ամիրյանը։

«Մեր միջնորդությունը որևէ հետին նպատակ չի հետապնդում, և սա ուղղակի պետության պոզիտիվ պարտականությունն է, որը բխում է Մանվել Գրիգորյանի շահերից»,–ասաց Դոլմազյանը։

Ի պատասխան Գրիգորյանը պաշտպան Լևոն Բաղդասարյանը նշեց` քանի որ Գրիգորյանը ներկա չէ դատական նիստին և այն ենթակա է հետաձգման, ուստի` իրավաչափ չէ ընդունել դատախազի ներկայացրած միջնորդությունը։

Դատական նիստը նախագահող դատավոր Մնացական Մարտիրոսյանը հայտնեց, որ քիչ հետո կհետաձգեն դատական նիստը` թե՛ Գրիգորյանի` դատական նիստին ներկա չլինելու համար, թե՛ ներկայացված միջնորդության հետ կապված ամբաստանյալի կարծիքն իմանալու ու նոր դրա վերաբերյալ որոշում կայացնելու համար։

Назик Амирян на судебном заседании (4 июня 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Մանվել Գրիգորյանի կնոջը պատկանող հողատարածքն այրվել է

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը մեղադրվում է 6 հոդվածով` ապօրինի զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ:

Նրան մեղադրանք է առաջադրվել 2018 թ. հունիսի 19-ին։

2018թ.-ի հունիսի 16-ին կատարված խուզարկություններով, ԱԱԾ–ն Արմավիրի մարզի Արշալույս գյուղի Գրիգորյաններին պատկանող առանձնատներում հայտնաբերել էր 17 606 հատ տարբեր տրամաչափի փամփուշտ, 20 հատ «Փ-1» տեսակի ձեռքի բեկորային մարտական նռնակ, 20 «УЗРГМ-2» տեսակի մարտական պայթուցիչներ, 18 հատ կրակոցներ՝ իրենց բաղկացուցիչ մաս կազմող 13 մեկնարկային վառոդային լիցքերով, հրազեն հանդիսացող 40մմ տրամաչափի «РПГ-7В» տեսակի նռնականետ։

Ավելի ուշ ոստիկանությունը խուզարկություն էր կատարել նաև Նազիկ Ամիրյանի եղբոր տանն ու նրա ղեկավարած «ԵԿՄ Ավան» տարածքային բաժանմունքում։ Այստեղ ևս հայտնաբերվել էր զինամթերք։

Նազիկ Ամիրյանը ձերբակալվել էր 2018թ. հունիսի 27-ին։ Ավելի ուշ նրա նկատմամբ խափանման միջոցը փոխարինվել էր չհեռանալու մասին ստորագրությամբ։

Լրահոս
0