00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մանվել Գրիգորյանի քրգործով դատական հերթական նիստը հետաձգվեց. 2 միջնորդություն ներկայացվեց

© Sputnik / Asatur YesayantsСудья Мнацакан Мартиросян во время судебного заседания по делу генерала Манвела Григоряна и его супруги Назик Амирян (4 июня 2019). Еревaн
Судья Мнацакан Мартиросян во время судебного заседания по делу генерала Манвела Григоряна и его супруги Назик Амирян (4 июня 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Մանվել Գրիգորյանի դեմ հարուցված քրեական գործով հերթական դատական նիստը կկայանա մեկ շաբաթ անց։

ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի — Sputnik. Գեներալ–լեյտենանտ Մանվել Գրիգորյանի դեմ հարուցված հերթական դատական նիստը հետաձգվեց, քանի որ նա ներկա չէր նիստին։ Նիստը նախագահող դատավոր Մնացական Մարտիրոսյանը նման որոշում կայացրեց այսօր` Երևանի ընդհանուր իրավասության դատարանում քննվող նիստի ժամանակ։

Նշենք, որ դատական նիստին մասնակցում էր Մանվել Գրիգորյանի կինը` նույն գործով ամբաստանյալ Նազիկ Ամիրյանը։

«Գրիգորյանն այսօր նույնպես ներկա չէ իր դեմ հարուցված քրեական գործի դատավարությանը` վատառողջ լինելու պատճառով։ Նրա գործով հերթական դատական նիստը տեղի կունենա հունիսի 25–ին, ժամը 12։00–ին»,–ասաց նա։

Դատավորը, մինչ դատական նիստի հետաձգումը, նշեց նաև, որ Գրիգորյանի գործում կա տեղեկություն, որ նրա գույքի վրա արգելանք է դրված, և նրա պաշտպանները կարող են միջնորդություն ներկայացնել դատարան` գույքի նկատմամբ կալանքը հանելու համար։ Դատավորի խոսքով` Գրիգորյանը կարող է այդ գույքն օգտագործել` հարկերից խուսափելու մասով պետությանը պատճառած վնասը փոխհատուցելու համար։

Прокурор Ваге Долмазян на судебном заседании по делу генерала Манвела Григоряна и его супруги Назик Амирян (4 июня 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Դատախազն առաջարկում է Մանվել Գրիգորյանի համար բժշկական նոր փորձաքննություն նշանակել

Ի պատասխան Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը հայտնեց, որ իր պաշտպանյալն ուզում է փոխհատուցել վնասը, սակայն փաստացի չի կարող, քանի որ, այո, նրա գույքն արգելանքի տակ է։ «Պաշտպանյալիս կողմից կամարտահայտություն կա վնասը փոխհատուցելու, սակայն օրենքի ուժող սահմանափակված է նրա` այդ իրավունքը։ Ես միջնորդություն եմ ներկայացնելու` գույքն արգելանքի տակ դնելուց հանելու համար»,–ասաց պաշտպանը։

Դատավորն արձագանքեց` նշելով, որ այդ միջնորդությունը կքննարկեն առաջնահերթության սկզբունքով։

Հիշեցնենք, որ Գրիգորյանի գործով դատախազ Վահե Դոլմազյանն այսօր միջնորդություն էր ներկայացրել դատարան` Գրիգորյանի առողջական վիճակի առնչությամբ փորձաքննություն անցկացնելու։

Манвел Григорян и Сейран Сароян - Sputnik Արմենիա
Մանվել Գրիգորյանը կմնա կալանքի տակ. վերաքննիչ քրեական դատարանը որոշում կայացրեց

Այսօր վերաքննիչ քրեական դատարանում կայացած մեկ այլ դատական նիստի ժամանակ էլ դատարանն անփոփոխ թողեց Երևանի ընդհանուր իրավասության դատարանի` Գրիգորյանի կալանավորումն ուժի մեջ թողնելու որոշումը։

Ի դեպ, Մանվել Գրիգորյանը մեղադրվում է 6 հոդվածով` ապօրինի զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ:

Նրան մեղադրանք է առաջադրվել 2018 թ. հունիսի 19-ին։

Լրահոս
0