23:08 08 ապրիլի 2020
Ուղիղ եթեր
  • USD496.58
  • GBP612.23
  • EUR539.43
  • RUB6.56
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
110 0 0

ՀՀ նախագահի առաջադրած թեկնածուն դարձավ Սահմանադրական դատարանի դատավոր։

ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի — Sputnik. Փաստաբան Վահե Գրիգորյանն ընտրվեց Սահմանադրական դատարանի դատավոր։ Քվեարկությանը մասնակցեցին Ազգային ժողովի 122 պատգամավոր։

1 անվավեր, 99 կողմ, 22 դեմ ձայների հարաբերակցությամբ ԱԺ–ն ՍԴ դատավոր ընտրեց Գրիգորյանին։

Նրա թեկնածությունը մայիսի 31–ին առաջադրել էր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։

Գրիգորյանը փաստաբան է, Մարտի 1–ի գործով տուժածների իրավահաջորդների պաշտպանը։

Հիշեցնենք, որ ԱԺ–ն դեռ 2018–ի հոկտեմբերի 23–ին` կրկին նախագահ Արմեն Սարգսյանի կողմից առաջադրված Վահե Գրիգորյանի թեկնածությանը դեմ էր քվեարկել։

Վերջին անգամ մայիսի 29–ին էր ԱԺ–ն մերժել ՍԴ անդամի թափուր տեղի համար Արմեն Սարգսյանի առաջադրած թեկնածուին` Արթուր Վաղարշյանին։ Վաղարշյանը ՀՀ նախագահի ներկայացրած 5-րդ թեկնածուն է, ում մերժեց ԱԺ մեծամասնությունը։

Գոռ Հովհաննիսյանի թեկնածությունը մերժվեց 2019թ.–ի ապրիլին։

Մինչ այդ` 2018թ–ի ընթացքում 6-րդ գումարման ԱԺ–ն մերժել էր նաև Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր Ելիզավետա Դանիելյանի ու բարձրաստիճան անձանց Էթիկայի հանձնաժողովի նախկին նախագահ Էմիլ Բաբայանի և Վահե Գրիգորյանի թեկնածությունները:

ՍԴ դատավորի պաշտոնը թափուր է մնացել 2017թ-ի հունիսի 16-ից` ՍԴ նախկին անդամ Վոլոդյա Հովհաննիսյանի լիազորությունների ժամկետն ավարտվելու և պաշտոնավարման տարիքը լրանալու արդյունքում:

Սահմանադրական դատարանի անդամի ընտրությունն ԱԺ–ն իրականացնում է փակ գաղտնի քվեարկությամբ։

 

Ըստ թեմայի

Նախագահը Վահե Գրիգորյանի թեկնածությունն առաջադրեց. ՍԴ–ն կունենա՞ նոր դատավոր
Կանխատեսում եմ զրպարտախոսության և հայհոյախոսության շքերթ իմ դեմ. Վահե Գրիգորյան
Նախագահն առաջադրողն է, ընտրողը չէ. Տարասյանը` ՍԴ–ում Վահե Գրիգորյանի թեկնածության մասին
թեգերը:
Սահմանադրական դատարան, ԱԺ, Հայաստան

Գլխավոր թեմաներ