10:01 18 սեպտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.10
  • GBP590.36
  • EUR524.47
  • RUB7.42
Սասուն Խաչատրյան

ՀՔԾ–ն վերաձևավորվելու է. Սասուն Խաչատրյանը հրաժեշտ կտա՞ պաշտոնին. «Ժողովուրդ»

© Sputnik / Asatur Yesayants
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
92 0 0

Թերթը գրում է, որ Հատուկ քննչական ծառայությունը կփակվի, և միայն Ազգային անվտանգության ծառայությունն է ունենալու կոռուպցիոն հարցերով զբաղվող քննչական բաժին։

ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի — Sputnik. ՀՀ հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) վերաձևավորվելու է, փակվելու են կոռուպցիոն հարցերով զբաղվող բոլոր մարմինները՝ վարչությունները, և դրանք հավաքվելու են մի տեղում և մի կառույցում, որն էլ կլինի ապագա ՀՔԾ-ն: Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։

«Այսինքն՝ այսօրվա ՀՔԾ-ն կփակվի, և միայն Ազգային անվտանգության ծառայությունն է ունենալու կոռուպցիոն հարցերով զբաղվող քննչական բաժին: Իրավապահ համակարգում նաև լուրեր են պտտվում այն մասին, որ չի բացառվում վերոնշյալ մարմինը ստեղծելուց հետո ներկայիս ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը հրաժեշտ տա իր պաշտոնին և չդառնա նոր մարմնի ղեկավարը»,–գրում է թերթը։

ՀՔԾ-ի լուծարումն ու նոր մարմնի ստեղծումը ուշագրավ են այնքանով, որ ՀՔԾ-ն եվրոպական որոշ պարտավորությունների շրջանակներում է մեր երկրում ձևավորվել՝ ունենալով 3 կարևոր գործառույթ։

Բացի այդ, անհասկանալի է, թե ինչպես են դասակարգվելու կոռուպցիոն գործերը, որոնք պիտի քննվեն նոր մարմնում։

Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայությունը իրավապահ մարմինների համակարգում համեմատաբար երիտասարդ կառույց է. կազմավորվել է 2007 թվականի նոյեմբերի 28-ին «Հատուկ քննչական ծառայության մասին» ՀՀ օրենքի ընդունմամբ, որը նույն թվականի նոյեմբերի 30-ին վավերացրել է ՀՀ նախագահը:

Արթուր Վանեցյանն ասել է` ինչից է ինքն ամաչում

Հիշեցնենք, որ 2018 թվականի սեպտեմբերի 11–ին ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հետ կապված աղմկահարույց պատմություն տեղի ունեցավ. համացանցում հայտնվեց նրա և Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի հեռախոսազրույցի ձայնագրությունը։ Վանեցյանը և Խաչատրյանը 8-րոպեանոց հեռախոսազրույցի ընթացքում քննարկում էին Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը, ինչպես նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի և ՊՆ նախկին ղեկավար Միքայել Հարությունյանի դեմ հարուցված քրեական գործերը։

Ըստ թեմայի

Ով ում է գաղտնալսում Հայաստանում. սիրուհիներին, թե՞ վարչապետին
Գաղտնալսող սարքեր Հայաստան չեն ներկրվում. Վանեցյան
Դրան ասել եմ` դուխով. դատարանում հիշեցին Քոչարյանի ու Խաչատուրովի մասին գաղտնալսումները
Հայ մասնագետները նոր ծրագիր են ստեղծել. նույնիսկ ԱԱԾ-ն չի կարող գաղտնալսել
Կաշառք ստանալու մեջ մեղադրվող դատավորը կալանավորվել է. ՀՔԾ–ն մանրամասներ է հայտնում
ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի գաղտնալսումը հնարավոր է հարևան երկրներից տարածված լինի. ՔԿ նախագահ
թեգերը:
Հատուկ քննչական ծառայություն (ՀՔԾ), Սասուն Խաչատրյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ