00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
43 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
Ապրիլի 24-ից առաջ 1.5 միլիոն ցեղասպանված հայերի անունների արձանագրման մասին հայտարարությունը հենց այնպես չէ․ Աննա Գրիգորյան
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
6 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Աբովյան time
Հույսներդ կտրեք. ոսկեպարցին չի հանձնվելու. «Աբովյան Time»–ի հյուրը Սուրեն Պետրոսյանն է
18:16
42 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչու Քոչարյանը չի մասնակցում նիստին. դատավորի ինքնաբացարկի միջնորդություն ներկայացվեց

© Sputnik / Andranik GhazaryanСудья Армен Даниелян наблюдает за выступлением адвоката Севака Торосяна на судебном заседании по делу "1 марта" (14 июня 2019). Еревaн
Судья Армен Даниелян наблюдает за выступлением адвоката Севака Торосяна на судебном заседании по делу 1 марта (14 июня 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատավորը գնաց խորհրդակցական սենյակ` ինքնաբացարկի միջնորդության հարցի շուրջ որոշում կայացնելու։

ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի — Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը նպատակահարմար չի համարում մասնակցել դատական նիստին։ Այսօր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով հերթական դատական նիստի ժամանակ այս մասին ասաց Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը։

Նշենք, որ նիստն ընթանում է վերաքննիչ քրեական դատարանում, այն վարում է դատավոր Արմեն Դանիելյանը։ Նիստին ներկա է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, ինչպես նաև Մարտի 1–ի զոհերի հարազատները։

«Քոչարյանն այսօր ներկա չի գտնվի դատական նիստին։ Նա նպատակահարմար չի գտնում մասնակցել դրան»,–ասաց պաշտպանը։

Խուդոյանը կրկին դատավորի ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց` նշելով, որ դրա հիմքը երեկվա բավականին լարված նիստն էր։

Судья Армен Даниелян наблюдает за выступлением адвоката Севака Торосяна на судебном заседании по делу 1 марта (14 июня 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Քոչարյանի և մյուսների գործով դատավորն ինքնաբացարկի միջնորդությունները կրկին մերժեց

«Երեկվա դատական նիստում նախագահողի գործողությունների հետ կապված մենք ինքնաբացարկի միջնորդություն ենք ներկայացնում։ Խնդիրն այն է, որ դատավորն անհարկի ընդհատել է մեր` պաշտպանյալներիս խոսքը, թույլ չի տվել ներկայացնել առարկություն, կամայական մոտեցում է դրսևորվել»,–ասաց նա։

Մարտի 1–ի գործով տուժողների իրավահաջորդները նույնպես միացան Խուդոյանի` դատավորի ինքնաբացարկի միջնորդությանը։

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն առարկեց միջնորդությունը` ասելով, որ պաշտպանները գործի քննությունն արհեստականորեն ձգձգում են։

Խուդոյանն իր հերթին արձագանքեց դատախազի ասածին` նշելով, որ գտնում է` դատախազությունը նույնպես պետք է շահագրգռված լինի, որպեսզի հստակ ունենան դատական նիստի ընթացակարգի կանոններ ու չփորձեն լարախաղացի նման մանևրել դատական նիստի ժամանակ։

Դատարանը գնաց խորհրդակցական սենյակ` ինքնաբացարկի միջնորդության հարցի շուրջ որոշում կայացնելու, որը կհայտնի այսօր ժամը 12։30–ին։

Адвокат Роберта Кочаряна - Айк Алумян перед зданием СНБ Армении (18 мая 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Քոչարյանի պաշտպանը Ջհանգիրյանի ասածների առնչությամբ հաղորդում է ներկայացրել դատախազություն

Ինչպես արդեն հայտնել էինք, երեկ, իրոք, լարված մթնոլորտ էր Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստի ժամանակ։

Գործով դատավոր Արմեն Դանիելյանը մի քանի նկատողություն արեց նրանց, ովքեր դատական նիստի ժամանակ խոսում էին։ Կրքերը լարվեցին նաև Քոչարյանի պաշտպանների և դատավորի միջև։ Ամեն ինչ սկսվեց նրանից, որ դատավորը, դիմելով Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանին, ասաց, թե ինչ–որ հրճվելու բա՞ն է ասում, որ Ալումյանը ծիծաղում է։

Ալումյանի արձագանքը չուշացավ։ «Հրճվել բառն իմ նկատմամբ չկիրառեք, ես առաջին անգամ եմ ասում ու մեղմ եմ ասում այս մասին ձեզ։ Մյուս անգամ այսպես չեմ ասի, մյուս անգամ կոպիտ եմ ասելու»,–ասաց նա։

Դատավորը, նկատելով Ալումյանի վեր պարզած ցուցամատը, արձագանքեց. «Էդ ո՞ւմ վրա եք մատ թափ տալիս»։ Դրան հաջորդեց 10 րոպե ընդմիջումը, որպեսզի կրքերը հանդարտվեն։

Выступление Роберта Кочаряна во время судебного заседания по делу 1 марта (14 июня 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Ես դատարանների դռներ չեմ փակել` ի տարբերություն այսօրվա իրականության. Ռոբերտ Քոչարյան

Երեկ դատավորն ինքնաբացարկի միջնորդությունները կրկին մերժեց։ Դանիելյանին մինչ այս էլ ինքնաբացարկ հայտնելու վերաբերյալ միջնորդություն էին ներկայացրել Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբն ու Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը: Ինքնաբացարկի վերաբերյալ միջնորդությանը միացել էր նաև Սեյրան Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանը: Դանիելյանը մերժել էր բոլոր միջնորդությունները։

Հիշեցնենք` Գլխավոր դատախազությունը բողոքարկել է մայիսի 18-ի՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումը փոփոխելու և նույն դատարանի մայիսի 20–ի՝ քրեական գործի վարույթը կասեցնելու և Սահմանադրական դատարան դիմելու որոշումը:

Վերաքննիչ բողոքներ են ներկայացրել նաև տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Վահե Գրիգորյանը և տուժողի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը:

Լրահոս
0