07:58 24 հուլիսի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.13
  • GBP592.26
  • EUR532.17
  • RUB7.54
Կոնյակ

«Շշի Մելոն» արտոնություն ստացավ նոր գործարանի համար

CC0 / ginamiro / Cognac
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
107 0 0

Մելիք Մանուկյանն ապակե շշերի գործարանի կողքին նաև կոնյակի արտադրություն կհիմնի։

ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի — Sputnik. «Մանուկյան կոնյակի գործարան» ընկերությունը արտոնություն կստանա սարքավորումների ներկրման համար։ Այս մասին որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստում։

Գործարանը ներկվող շինարարական կոնստրուկցիաների և սարքավորումների համար (273 մլն դրամ ընդհանուր արժեքով) ԱԱՀ–ի վճարումը 3 տարով հետաձգելու արտոնություն կստանա։ Ներդրումային ծրագրի շրջանակում նախատեսվում է ընդհանուր առմամբ 2.8 մլրդ դրամի ներդրում կատարել։

«Նաիրիտի» վերջը կտա՞ն․ գործարանի եղած–չեղածն աճուրդի է հանվել

Նշենք, որ Մելիք Մանուկյանն ԱԺ նախկին պատգամավոր է, «Սարանիստ» ապակե շշերի արտադրության գործարանի սեփականատերը։ Գործարանը գտնվում է Աբովյան քաղաքի մերձակայքում։ Հայտնի է «Շշի Մելո» մականունով։

Կոնյակի նոր գործարանն ուզում են գործարկել 2020 թվականին Երևանից քիչ հեռու գտնվող Բալահովիտ գյուղում։ Այնտեղ 260 հազար միջին աշխատավարձով մոտ 40 մարդ կաշխատի։

Հայաստանում ոսկու աֆինաժային գործարան կբացվի. Ջավադյան

 

Ըստ թեմայի

Նիկոլ Փաշինյանի ապարդյուն կոչը, կամ ինչն է հետ պահում դրսում ապրող հայերին
Նիկոլ Փաշինյանն ու Սամվել Կարապետյանը հանդիպել են. տեսանյութ
«Ես նախագիծ էի սկսել Իրանի սահմանին, իսկ իշխանությունն ամեն ինչ իմ դեմ շրջեց». հայ ներդրող
թեգերը:
Մելիք Մանուկյան (Շշի Մելո), գործարան, գործարար, ՀՀ կառավարություն, Հայաստան

Գլխավոր թեմաներ