19:11 17 նոյեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD477.57
  • GBP614.78
  • EUR526.28
  • RUB7.48
«Նուբարաշեն»

Կառավարությունը գումար է հատկացրել, բայց գործի կեսն է արվել. խախտումներ` ՔԿՀ–ներից մեկում

© GPMIS over the CEIB of the Ministry of Justice of RA
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
39 0 0

Կառուցապատողները ոչ բավարար որակի և ոչ ժամանակին ծառայություն են մատուցել ՔԿՀ–ներից մեկին։

ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի — Sputnik. Հայաստանի Պետական վերահսկողական ծառայությունը Քրեակատարողական հիմնարկներից մեկում խախտումներ է հայտնաբերել։ Այսօր կառավարության նիստի ժամանակ այս մասին ասաց ՊՎԾ պետի պաշտոնակատար Արգիշտի Քյարամյանը` չմանրամասնելով, թե որ ՔԿՀ–ի մասին է խոսքը։

«Քրեակատարողական հիմնարկում մենք ուսումնասիրություն ենք արել ու հայտնաբերել, որ 2018–ի նոյեմբերին կառավարության որոշմամբ ՔԿՀ–ի վերանորոգման համար տրամադրված գումարները ծախսվել են նախագծանախահաշվարկային սահմանված ձևերի խախտումներով։ Խախտումներ են հայտնաբերվել պայմանագրային պարտավորությունների որոշակի դրույթների, ինչպես նաև աշխատանքների ավարտի ժամկետների հետ կապված»,– ասաց Քյարամյանը։

Նրա խոսքով` պարզվել է, որ կառուցապատողները ոչ բավարար որակի և ոչ ժամանակին ծառայություն են մատուցել ՔԿՀ–ին: Սա, ըստ նրա, հիմք է տվել, որ ՊՎԾ-ն իր ուսումնասիրություններն ամփոփի տեղեկանքում ու այն ուղարկի դատախազություն` արծարծված հարցերի վերաբերյալ քրեաիրավական գնահատական ստանալու ակնկալիքով։

«Ստացվում է այնպես, որ մենք գումար ենք տրամադրել, սակայն աշխատանքների կեսն ուղղակի չի արվել։ Այս կապակցությամբ էլ մեզ հիմա նորից գումար է պետք` ՔԿՀ–ում վերանորոգման աշխատանքներ անելու համար»,–ասաց Քյարամյանը։

Նա հայտնեց նաև, որ իրենք պետք է խնդիրը նորից ուսումնասիրեն ու նոր միայն կառավարությանը ներկայացնեն այդ ՔԿՀ–ի վերանորոգման համար ֆինանսավորման նախագիծը։

Ըստ թեմայի

ԲԷՑ–ը հարյուրավոր միլիոնների հասնող չարաշահումներ է արել. քրեական գործ է հարուցվել
Չարաշահումներ Վանաձորի միջնակարգ դպրոցում. տնօրենը 20 մլն դրամ է հափշտակել
«Հյուսիս-Հարավի» գործով նոր չարաշահումներ են հայտնաբերվել. հարուցվել են 2 նոր քրգործեր
Գյումրիում բնակարանաբաշխման նոր սկանդալ է հասունանում. խախտումներ` 30 տարի շարունակ
Մեկ միլիոն դոլարին մոտեցող խախտումներ և չարաշահումներ ոստիկանությունում
թեգերը:
խախտում, ՀՀ կառավարություն, Հայաստան

Գլխավոր թեմաներ