21:12 06 հուլիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD484.35
  • GBP605.49
  • EUR547.07
  • RUB6.74
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
72 0 0

Անհրաժեշտության դեպքում Թովմասյանը պատրաստ է հանդիպել ԶԼՄ–ների ներկայացուցիչների հետ և հանդես գալ հայտարարությամբ։

ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի — Sputnik. Հայաստանի սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանն արձագանքել է նորընտիր դատավոր Վահե Գրիգորյանի բարձրագոչ հայտարարությանը: Նա հունիսի 20–ին երդմնակալության արարողության ժամանակ հայտարարել էր, որ Սահմանադրական դատարան է գնում դատարանի նախագահի լիազորություններով։

«Ինչպես տեսնում եք, աշխատանքի եմ գնում։ Եթե ինչ–որ հայտարարությունների անհրաժեշտություն լինի, ապա ես կանեմ դրանք և կհանդիպեմ մամուլի հետ», – այսօր լրագրողներին ասաց Թովմասյանը։

Վահե Գրիգորյանի հայտարարությունը հիմնված է այն հանգամանքի վրա, որ Հայաստանի նոր սահմանադրության համաձայն` ՍԴ դատավորների թեկնածությունները հաստատվում են Ազգային ժողովում։ Բոլոր դատավորները, Գրիգորյանից և Արման Դիլանյանից բացի, (նա արձակուրդում է) նշանակվել են նախկին սահմանադրության շրջանակում, այսինքն`առանց ԱԺ–ի հաստատման։

Վահե Գրիգորյանին ՍԴ նոր անդամ ընտրելու քաղաքական գործոնն ու բաղկացուցիչը

Նշենք, որ այս պահին ՍԴ շենքի դիմաց Հրայր Թովմասյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիա է ընթանում։

Հիշեցնենք, որ հայտնի իրավաբան Վահե Գրիգորյանը ՍԴ դատավոր ընտրվեց հունիսի 18-ին։ Գաղտնի քվեարկության ժամանակ նրա թեկնածությանը կողմ են քվեարկել 99 պատգամավոր, դեմ` 22–ը։

Գրիգորյանը երկար ժամանակ զբաղվել է ընդդիմադիր լրագրողների և քաղաքական գործիչների պաշտպանությամբ, ներկայացրել 2008թ–ի մարտի 1–ի զոհերի իրավահաջորդների շահերը։

Ըստ թեմայի

Հրայր Թովմասյանը խոսեց իր հրաժարականի ու դատական իշխանության անկախության մասին
Հայաստանում Ռուսաստանի դեսպանն ու Հրայր Թովմասյանը հանդիպել են. լուսանկար
թեգերը:
Բողոքի ակցիա, Հրայր Թովմասյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ