09:26 12 նոյեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD477.22
  • GBP610.79
  • EUR526.33
  • RUB7.47
ԱԱԾ

Գեներալ են ներկայացել ու գումար հափշտակել. ԱԱԾ–ն խաբեության նոր դեպք է բացահայտել

© Photo : press office of the SNN of RA
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
274 0 0

Գեներալ ներկայացած անձինք ՀՀ ԱԱԾ-ում խոստովանել են իրենց մեղքը, զղջացել կատարած արարքի համար:

ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի – Sputnik. ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից հանցավորության դեմ պայքարի գործառույթների իրականացման շրջանակներում ձեռնարկված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյուն¬քում բացա¬հայտ¬վել է մի խումբ անձանց կողմից կաշառք ստանալու պատրվակով ուրիշի գույքը հափշտակելու դեպք: Այս մասին հայտնում է ԱԱԾ մամուլի ծառայությունը։

Ձեռք բերված նախնական տվյալների համաձայն` ՀՀ 2 քաղաքացիներ, ՀՀ պաշտպանության նախարարության և Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի տարբեր ստորաբաժանումների որոշ հրամանատարներին, ինչպես նաև քաղաքացիներին ներկայանալով իբրև «Կառավարության հատուկ ծառայության», «Հետախուզության», Ազգային անվտանգության ծառայության գեներալներ և կրելով համապատասխան ուսադիրներով համազգեստներ, չարաշահելով մի շարք ՀՀ քաղաքացիների վստահությունը, ժամկետային զինծառայության մեջ գտնվող նրանց որդիներին ծառայության վայրում ցանկալի ստորաբաժանումներում տեղավորելու կամ վաղաժամկետ զորացրելու համար, հրամանատարական կազմին և բժիշկ-մասնագետներին կաշառք տալու պատրվակով, 2018թ. սեպտեմբերից խաբեությամբ պահանջել և հափշտակել են 600-1500-ական ԱՄՆ դոլարին համարժեք գումարներ:

Կաշառք ստանալու պահին ԱԱԾ-ն պաշտոնատար անձի է ձերբակալել

Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով: Նշված անձինք ՀՀ ԱԱԾ-ում խոստովանել են իրենց մեղքը, զղջացել կատարած արարքի համար:

Կատար¬վում է նախաքննություն:

Ըստ թեմայի

Սուրենյանց. «ԱԱԾ–ն ու Ոստիկանությունն են սպասարկում հեղափոխության օրակարգը»
ԱԱԾ տնօրենի հրամանով ՌԴ ԴԱԾ սահմանապահ վարչության մի շարք աշխատակիցներ պարգևատրվել են
ԱԱԾ–ից անհետացած փաստաթղթերի գործով ակտիվ քննություն է ընթանում. Արթուր Վանեցյան
Պատկերասրահից գողացված արժեքավոր կտավները հայտնաբերվել են. ԱԱԾ
թեգերը:
ՀՀ Ազգային Անվտանգության ծառայություն. ԱԱԾ, Հայաստան

Գլխավոր թեմաներ