00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
0 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մետրոյի գնացքը կարո՞ղ է դուրս գալ ասֆալտի միջից. Մետրոպոլիտենի մեկնաբանությունը

© Sputnik / Aram NersesyanԵրկաթուղի
Երկաթուղի - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Ժամանակ» թերթը վստահեցնում է` Երևանին տեխնոգեն աղետ է սպառնում, որովհետև մետրոյի ռելսերը տարիներ շարունակ չեն վերանորոգվել։

ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի – Sputnik. Երևանի բարձրահարկերին սպառնում է տեխնոգեն աղետ, որը պայմանավորված է մետրոպոլիտենի շահագործմամբ կամ ավելի կոնկրետ՝ մետրոյի տարիներ շարունակ չնորոգված ռելսերով։ Այս մասին գրում է «Ժամանակ» օրաթերթը։

Машинист ереванского метро Ашот Еремян - Sputnik Արմենիա
«Զգուշացեք, դռները փակվում են». երևանյան մետրոն մեքենավարի աչքերով. լուսանկարներ

Արդեն հստակ է` երբ կսկսվեն Երևանի մետրոյի նոր կայարանի կառուցման աշխատանքները

«2013-ին, երբ բացվեց «Ռոսիա մոլը», և Սերժ Սարգսյանը պետք է մետրոյով ժամաներ բացմանը, նրա անվտանգությունից ելնելով մետրոպոլիտենը վերանորոգեց կենտրոնի կայարանների ռելսերը: Բայց օրեցօր բնակիչներն ավելի ու ավելի են զգում մետրոյի գնացքների դղրդոցը, եթե այդ ուղղությամբ են անցնում: «Ռոսիա մոլի» բացման արարողությունից առ այսօր չի իրականացվել գեթ մեկ մետրի ընթացիկ նորոգում։ Ըստ մասնագիտական գնահատականների՝ յուրաքանչյուր պահի մետրոյի գնացքը կարող է դուրս գալ քաղաքի որևէ հատվածի ասֆալտի միջից»,– նշում է պարբերականը։

Sputnik Արմենիան կապ հաստատեց Երևանի մետրոպոլիտենի տնօրենի պարտականությունները ստանձնած Գևորգ Ավետիսյանի հետ։

«Անհեթեթություն է, լուրը չի համապատասխանում իրականությանը»,– ասաց նա։

Ավետիսյանի խոսքով` մետրոն օրական 50-60 հազար ուղևոր է տեղափոխում, և անվտանգությունն առաջնահերթ է իրենց համար։

Նա վստահեցրեց, որ նման հարցերին մատների արանքով չեն նայում, իսկ վերանորոգման աշխատանքներն իրականացվում են պարբերաբար։

Նիկոլ Փաշինյանը դուստրերի հետ այցելել է հին բակ, ապա շրջել մետրոյով

Լրահոս
0