11:35 11 օգոստոսի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.23
  • GBP633.52
  • EUR570.68
  • RUB6.59
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
154 0 0

ՀՀ երկրորդ նախագահի պաշտպաններին թույլ չէին տվել ներկայացնել իրենց դիրքորոշումները, այդ պատճառով էլ նրանք որոշել են չմասնակցել դատական նիստին, որի ժամանակ հրապարակվելու է Քոչարյանի կալանավորումը փոփոխելու հարցը։

ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի – Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի Պաշտպանական խմբի անդամները չեն մասնակցելու այսօրվա դատական նիստին։ Այս մասին նշված է Քոչարյանի փաստաբանակն թիմի ֆեյսբուքյան էջում։

«Հաշվի առնելով, որ Վերաքննիչ քրեական դատարանը` նախագահությամբ Արմեն Դանիելյանի, թույլ չի տվել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններին ներկայացնել իրենց դիրքորոշումները և, կոպտորեն ոտնահարելով մրցակցային դատավարության սկզբունքը, հեռացել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու, հայտարարում ենք, որ ո՛չ նախագահ Քոչարյանը, ո՛չ պաշտպանական խմբի անդամները, ի նշան բողոքի, չեն մասնակցելու այսօր որոշման հրապարակմանը»,– նշված է հայտարարության մեջ։

Հիշեցնենք` այսօր, ժամը 16։00-ին ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում հրապարակվելու է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոփոխելու, ինչպես նաև Սահմանադրական դատարան դիմելու և գործի վարույթը կասեցնելու՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշումների դեմ ՀՀ Գլխավոր դատախազության կողմից բերված վերաքննիչ բողոքների վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշումը:

Ինչի համար չի զղջացել Ռոբերտ Քոչարյանը

Հունիսի 20-ին Քոչարյանի և մյուսների քրգործով դատավոր Արմեն Դանիելյանը հանկարծ որոշեց, որ դատական ստուգման փուլն ավարտված է, և ինքը պետք է խորհրդակցական սենյակ գնա` որոշում կայացնելու։

Մարդու ճակատին է գրված, որ նա դուխով է, ոչ թե գլխարկին. Քոչարյան

 

Ըստ թեմայի

Ռոբերտ Քոչարյանին վստահություն չեն ներշնչում դատավորի վերջին գործողությունները. պաշտպան
Դատարանը սխալ է թույլ տվել. դատախազը պահանջում է կալանավորել Ռոբերտ Քոչարյանին
Ռոբերտ Քոչարյանի գործը կվերսկսվի՞. պաշտպանը միջնորդություն է ներկայացնելու
Ռոբերտ Քոչարյանի տղային ոչ թե գումար է փոխանցվել, այլ նրա հաշվի շարժ է եղել. Ալումյան
ՀՀ իշխանությունն իր քայլերով ուղղակի կասկածի տակ է դնում Ղարաբաղի անկախությունը. Քոչարյան
թեգերը:
Դատարան, Ռոբերտ Քոչարյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ