00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Անգամ թուրքը չի կարողացել Մանվել Գրիգորյանի մայրիկը լացացնել». պաշտպան

Բաժանորդագրվել
Բաղդասարյանի խոսքով՝ եթե Գրիգորյանը Մարտի 1-ի գործով ցուցմունք տար, ապա այն դրականորեն կազդեր նրա դեմ հարուցված ներկայիս քրգործի վրա:

ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի — Sputnik. «Անգամ թուրքը չի կարողացել գեներալ Մանվել Գրիգորյանի մայրիկը լացացնել»: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը:

Նա նշեց, որ Մարտի 1-ի տուժողի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը  հայտարարել էր, որ կա փաստաթուղթ, որտեղ նշված է՝ Մարտի 1-ից առաջ, երբ Քոչարյանը խորհրդակցություն է հրավիրել, Գրիգորյանը չի մասնակցել դրան:

Манвел Григорян и адвокат Левон Багдасарян на судебном заседании по своему делу (25 июня 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Մանվել Գրիգորյանը հիմա պետք է պառկի. դատական նիստը հետաձգվեց

«Գրիգորյանն այդ խորհրդակցությանը չի մասնակցել, քանի որ գիտեր՝ ինչ անօրինականություններ անելու մասին կարող էր խոսք գնալ: Սաֆարյանն ասում է, որ փաստաթղթում ֆիքսված է՝ Քոչարյանը Գրիգորյանի բացակայության մասին ասել է, թե՝ տեսեք, մայրիկն ինչպես եմ լացացնելու: «Մայրիկ լացացնելն» իրավական կատեգորիա չէ, անգամ թուրքը չի կարողացել նրա մայրիկը լացացնել»,-ասաց պաշտպանը:

Պաշտպանն, ի դեպ, այս թեմայի մասին Գրիգորյանի հետ չի խոսել, քանի որ, ինչպես հայտնեց նա, բժիշկները հորդորել են նրան շատ հարցեր չտալ:

Բաղդասարյանը հավաստիացրեց նաև, որ Գրիգորյանը Մարտի 1-ի գործով բացատրություն կամ ցուցմունք չի տվել: Գրիգորյանին, պաշտպանի խոսքով, հրավիրել են ցուցմունք տալու, սակայն նա, օգտվելով իր իրավունքից, հրաժարվել է:

Դատական իշխանությունը գործադիրի կոշիկի տակ է. Մանվել Գրիգորյանի պաշտպան

Հարցին, թե Գրիգորյանն այդ թեմայով արդյո՞ք ասելիք ունի՝ պաշտպանը պատասխանեց, որ մեկն, ով Մարտի 1-ի ժամանակ պաշտպանության փոխնախարար է եղել, ինչպես կարող է ասելիք չունենար:

Прокурор Ваге Долмазян на судебном заседании по делу генерала Манвела Григоряна и его супруги Назик Амирян (4 июня 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Դատախազն առաջարկում է Մանվել Գրիգորյանի համար բժշկական նոր փորձաքննություն նշանակել

Բաղդասարյանի խոսքով՝ եթե Գրիգորյանը Մարտի 1-ի գործով ցուցմունք տար, ապա այն դրականորեն կազդեր նրա դեմ հարուցված ներկայիս քրգործի վրա:

«Թե՛ առաջին, թե՛ երկրորդ, թե՛ երրորդ նախագահների ժամանակ էլ եղել են դեպքեր, որ ցանկացել են նրա մայրիկը լացացնել, բայց չի ստացվել: Մարտի 1-ի գործով իրավիճակն այսպիսին էր՝ կամ նա պետք է ժողովրդի կողքին կանգներ, կամ գնար Քոչարյանի հետ խորհրդակցության: Ինչպես ասում է Սեդա Սաֆարյանը, Գրիգորյանը հայտնի խորհրդակցությանը չի մասնակցել››,-ասաց նա:

Հիշեցնենք, որ Գրիգորյանը մեղադրվում է 6 հոդվածով` ապօրինի զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ:

Անվասայլակով ու թթվածնի սարքով. Մանվել Գրիգորյանը ներկա է դատական նիստին

Նրան մեղադրանք է առաջադրվել 2018 թ. հունիսի 19-ին։

Լրահոս
0