00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ավտոմեքենաների մաքսազերծումն առայժմ դուրս չի գա Երևանից. Անանյանը պարզաբանեց` ինչու

© Sputnik / Aram NersesyanАраратский таможенный терминал
Араратский таможенный терминал - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Մաքսային ձևակերպումների միասնական կենտրոնների կառուցման համար անհրաժեշտ են դոնորներ ու շուրջ 40 մլն դոլար։

ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի — Sputnik. Ժամանակի ընթացքում ավտոմեքենաների մաքսային ձևակերպումները Երևանում չեն իրականացվելու։ Այսօր լրագրողների հետ զրույցում, ներկայացնելով մաքսային ոլորտի բարեփոխումների տեսլականը, այս մասին ասաց ՀՀ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը` նշելով, որ խոստացված ընթացակարգը շուտ չի լինի, այլ տարիների ընթացքում։

«Ունենալու ենք հյուսիսային ու հարավային տարածաշրջանային արտաքին տնտեսական գործունեության ձևակերպման կենտրոններ, որոնք միայն մաքսազերծման գործառույթ չեն իրականացնելու, այլև արտաքին տնտեսական գործունեությանն առնչություն ունեցող պետական գործառույթները կենտրոնացվելու են մեկ հարթակի կամ մեկ տանիքի ներքո»,– ասաց Անանյանը։

ՊԵԿ նախագահը նաև հայտնեց, որ հյուսիսային կամ Շիրակի արտաքին տնտեսական գործունեության ձևակերպման կենտրոնի տեղն արդեն ընտրվել է։ Բայց Անանյանը չգիտեր հստակ հասցեն։ Նոր շենքն ամենայն հավանականությամբ կկառուցվի դոնորների աջակցություններով։ Յուրաքանչյուր նոր կենտրոնի շինարարության արժեքը գնահատվել է 19-21 մլն դոլար։

Автомобильная свалка в административном районе Малатия-Себастия Еревана - Sputnik Արմենիա
Ավտոմեքենաների գերեզմանոց Երևանում. ինչո՞ւ ոչ մեկը չի պայքարում մետաղի կույտերի դեմ

Մաքսային մարմնի ներկա շենքը, Անանյանի խոսքով, վարձակալված է։ ՊԵԿ նախագահը չհիշեց սեփականատիրոջ անունը, բայց վստահեցրեց, որ Սամվել Ալեքսանյանը չէ։ Լրագրողների հուշումից հետո Անանյանը հիշեց սեփականատիրոջ անունը։ «Շողեր Ալեքսանյանինն է կարծեմ»,– ասաց նա` չհերքելով, որ սեփականատերը Սամվել Ալեքսանյանի կինն է։

Անդրադառնալով ավտոմեքենաների մաքսազերծման ներկա վիճակին` Անանյանը նշեց. «Հերթերը կառավարվում են, ուղղակի պետք է նշենք, որ ավտոմեքենաների հերթերը գնալով ավելանում են»։

Ինչ չի կարելի տանել Վրաստան. հարևան երկիր հանգստի մեկնողներին ՊԵԿ–ը հիշեցնում է

Հիշեցնենք` այս տարվա մայիսի 18-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի էր ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում ներկայացվել էր արտաքին տնտեսական գործունեության իրականացման սպասարկման կենտրոնների ներդրման նախագիծը: ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը մանրամասն ներկայացրել էր նախագծով առաջարկվող քայլերն ու նպատակները` նշելով, որ արտահանման և ներմուծման գործընթացների կարգավորման նպատակով տարբեր գերատեսչությունների գործառույթներն առաջիկայում իրականացվելու են «մեկ պատուհան» սկզբունքով։

Լրահոս
0