23:06 31 մայիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD483.91
  • GBP597.53
  • EUR533.66
  • RUB6.83
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
237 0 0

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը խոսել է Հայաստանում ծավալուն շինարարություն սկսելու մասին և ասել, որ ուզում է քանդել վթարային բոլոր շենքերը։

ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի — Sputnik. Քաղաքաշինության կոմիտեի նախագահ, ճարտարապետ Վահագն Վերմիշյանը խոստացել է, որ առաջիկա տարիներին Հայաստանում շինարարության բում կսկսվի։ Նա այսօր այս մասին ասաց Երևանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։

Նրա խոսքով` հենց ծավալուն շինարարությունն է մեծ դերակատարություն ունենալու տնտեսական հեղափոխության հարցում։ Մասնավոր բիզնեսն արդեն հետաքրքրություն է դրսևորում ու պատրաստ է աջակցել արդյունաբերական ձեռնարկությունների, բնակարանների ու գյուղատնտեսական օբյեկտների կառուցման խոշոր նախագծերին։

Վերմիշյանը կարծում է, որ այս պահին Հայաստանը քաղաքաշինության հարցում լրջորեն հետ է մնացել քաղաքակիրթ աշխարհից։ Հետևաբար պետք է մի շարք բարեփոխումներ անցկացնել, որոնք թռիչքային զարգացման կհանգեցնեն։ Շինարարության որակը բարելավելու հարցում կոմիտեի նախագահը կարևորեց նորմատիվ իրավական բարեփոխումների անցկացումը։

«Մենք անցյալի սխալները կրկնելու իրավունք չունենք։ Պետք է վերանայել «Քաղաքաշինության մասին» օրենքը, իսկ ավելի ճիշտ` Քաղաքաշինական օրենսգիրք մշակել, որպեսզի այդ ոլորտը կոմիտեի ղեկավարի ճաշակից ու նախասիրություններից կախված չլինի», – ընդգծեց նա։

Վերմիշյանը վստահ է, որ շինարարության ոլորտում մեծ ներուժ կա, որն այժմ ամբողջովին չի օգտագործվում։ Ավելին` նման պայմաններում երկրում շատ կան երրորդ աստիճանի վթարային շենքեր, որոնք պարզապես պետք է նորով փոխարինել։ Ինչպես հայտնեց Վերմիշյանը, այդ հարցն արդեն դիտարկում է. Աջափնյակում և այլ շրջաններում նախատեսված է շինարարություն սկսել։

Երևանում կասեցվել է հերթական ապօրինի շինարարությունը

Նշենք` Վերմիշյանը այս տարվա մարտին է կոմիտեի նախագահ նշանակվել։ Նախկինում նա Ստեփանավանի գլխավոր ճարտարապետն էր։ 90–ականներին աշխատել է Սանկտ Պետերբուրգում։ 2014 թվականին դարձել է Օրյոլի մարզի գլխավոր ճարտարապետը։ 2017 թվականից Երևանի քաղաքապետի խորհրդական էր՝ հասարակական հիմունքներով։

Ամբերդ ամրոցի ոդիսականը. ի՞նչ է տեղի ունենում և ինչո՞ւ է կանգ առել շինարարությունը

Ըստ թեմայի

Հայաստանում մոռացության մատնված մարզադաշտերը, կամ որտե՞ղ «գոլ» գոռան ֆուտբոլիստները
«Հինգ կամարով և երկու հատ». ո՞րն է հայ–վրացական «Բարեկամության կամրջի» բացառիկությունը
Կադաստրային գներն իրականին կմոտենան. ինչպես դա կանդրադառնա բնակարանների սեփականատերերի վրա
Վերմիշյան. «Մոտակա 2-3 տարվա ընթացքում շինարարական «բում» կլինի»
թեգերը:
Հայաստան

Գլխավոր թեմաներ