09:12 19 սեպտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.22
  • GBP593.51
  • EUR526.22
  • RUB7.39
Արթուր Դավթյան

Դավթյանը խոսել է դատախազների նկատմամբ ինֆորմացիոն ու բարոյահոգեբանական ճնշումների մասին

© Sputnik / Asatur Yesayants
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
34 0 0

ՀՀ գլխավոր դատախազը վստահեցրել է, որ դատախազները չեն տրվում սպառնալիքներին։

ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի — Sputnik. Հայաստանի դատախազներն անհաղորդ են մնում ուղղորդված տեղեկատվական հոսքերով բարոյահոգեբանական ճնշումներ գործադրելու փորձերին։ Այսօր ՀՀ դատախազության 101-ամյակի առթիվ հրավիրված հանդիսավոր նիստի ընթացքում իր ելույթում ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։

«Մեր դատախազները, չտրվելով մեղադրյալների ու ամբաստանյալների սպառնալիքներին, մանիպուլյացիաներին, բարեխղճորեն իրենց ծառայությունն են կատարում՝ ծանրաբեռնվածությունից հաճախ կորցնելով ժամանակի զգացողությունը, իրենց զրկելով ընտանեկան ջերմ ու տաք միջավայրում լինելու հնարավորությունից»,– ասաց նա։

2018թ–ին տեղի ունեցած շրջադարձային իրադարձությունների ամենակարևոր արդյունքներից մեկը, Դավթյանի խոսքով, հանցագործությունների և հատկապես կոռուպցիայի, անարդարությունների նկատմամբ հանրային անհանդուրժողականության մակարդակի կտրուկ բարձրացումն է և հանցավոր երևույթների վերաբերյալ դատախազությանը իրազեկելու հարցում քաղաքացիների աննախադեպ նախաձեռնողականությունը:

«Այս աննախադեպ ակտիվությունը հանգեցրել է իրավապահ բոլոր մարմինների գերծանրաբեռնվածության: Բայց դա մեզ համար ոչ թե տրտնջալու, այլ առավել մոտիվացվելու խթան է: Մենք իրավունք չունենք վատնելու դժվարությամբ ձեռքբերած և շատ երկրների իրավապահների համար դեռևս անհասանելի երազանք թվացող այս կապիտալը»,– ասաց Դավթյանը:

ՀՀ գլխավոր դատախազը հայտնեց, որ 2018թ.–ի ընթացքում կոռուպցիոն հանցագործությունների գործերով բացահայտված պետությանը պատճառված ընդհանուր վնասը կազմել է շուրջ 36 մլրդ դրամ:

Հափշտակությունների, բնակարանային գողության դեպքերի 60 տոկոս աճ է գրանցվել. Արթուր Դավթյան

Ըստ թեմայի

«Չկա այդպիսի բան». գլխավոր դատախազը պատասխանեց Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններին
ՌԴ դեսպանն ու գլխավոր դատախազը քննարկել են Հայաստանի դատաիրավական բարեփոխումները
Երևանում ավելացել են բնակարանային գողությունները. ի՞նչ է հանձնարարել Արթուր Դավթյանը
Արթուր Դավթյանը մանրամասներ հայտնեց «Աշտարակ կաթ» ընկերության նկատմամբ հարուցված քրգործից
թեգերը:
ՀՀ դատախազություն, Արթուր Դավթյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ