17:20 22 սեպտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.13
  • GBP596.40
  • EUR525.98
  • RUB7.47
Մ. Վ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի երևանյան մասնաճյուղում Նիկոլ Փաշինյանը մասնակցեց շրջանավարտների դիպլոմների հանձնման արարողությանը

Օտար լեզուների շարքում ռուսերենն ունի կարևոր ու առանձնահատուկ նշանակություն. Փաշինյան

© Sputnik / Aram Nersesyan ,
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
Հայաստան-Ռուսաստան համագործակցություն (131)
62 0 0

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով` հայ-ռուսական հարաբերությունները Հայաստանի համար ինչպես ունեցել է, այնպես էլ ունի և պետք է ունենա ռազմավարական նշանակություն։

ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի — Sputnik. Որպես ռազմավարական տեսլական պատկերացնում ՀՀ քաղաքացիները պետք է առնվազն մի քանի օտար լեզուների տիրապետեն, և այս շարքում ռուսերենն ունի կարևոր ու առանձնահատուկ նշանակություն։ Այս մասին այսօր Մ. Վ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի երևանյան մասնաճյուղում հայտարարեց Փաշինյանը, որը շրջանավարտների դիպլոմների հանձնման արարողությանն էր մասնակցում։

«Ուրախ եմ, որ Մոսկվայի պետական համալսարանի գործունեությունը ՀՀ–ում ոչ միայն մեզ հնարավորություն է տալիս հաղորդակցվել այն հսկայական փորձի հետ, այլև այն Հայաստանում ռուսերենի ընդլայնման ու զարգացման հարթակ է դառնում։ Ուզում եմ ՌԴ կառավարությանը շնորհակալություն հայտնել` ՀՀ–ում նման համալսարանի բացման գործում ցուցաբերած աջակցության համար»,–ասաց նա։

Վարչապետի խոսքով` նման համալսարանները Հայաստան են բերում իրենց հետ ԿԳ ոլորտում գոյություն ունեցող ահռելի մի փորձ, ինչից օգտվելը ՀՀ ուսանողների համար բացառիկ հնարավորություն է։

Премьер-министр Никол Пашинян и ректор МГУ Виктор Садовничий на церемонии вручения дипломов первым выпускникам филиала МГУ в Армении (2 июля 2019). Еревaн
© Sputnik / Aram Nersesyan ,
Մ. Վ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի երևանյան մասնաճյուղում Նիկոլ Փաշինյանը մասնակցեց շրջանավարտների դիպլոմների հանձնման արարողությանը

Փաշինյանը շնորհավորեց շրջանավարտներին` նշելով, որ նրանք հետագայում իրենց նպաստն են բերելու հայ-ռուսական հարաբերությունների զարգացմանը, որը Հայաստանի համար ինչպես ունեցել է, այնպես էլ ունի և պետք է ունենա ռազմավարական նշանակություն։

Հիշեցնենք, որ Լոմոնոսովի անվան պետական համալսարանի երևանյան մասնաճյուղը բացվել է 2015–ին։

թեմա:
Հայաստան-Ռուսաստան համագործակցություն (131)

Ըստ թեմայի

100 գումարած 1 փաստ՝ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմից կամ «հին» մեթոդներից լավը չկա
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ. ինչ են քննարկել նրանք
Սասուն Միքայելյանի և Ռոմանոս Պետրոսյանի միջև ծագած խնդիրը կքննարկվի. Հարությունյան
թեգերը:
Ռուսաստան, Հայաստան, Նիկոլ Փաշինյան

Գլխավոր թեմաներ