17:20 22 սեպտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.13
  • GBP596.40
  • EUR525.98
  • RUB7.47
Սերգեյ Կոպիրկին

ՄՊՀ–ի երևանյան մասնաճյուղն ամրապնդում է հայ–ռուսական հարաբերությունները. Կոպիրկին

© Sputnik / Aram Nersesyan ,
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
Հայաստան-Ռուսաստան համագործակցություն (131)
37 0 0

Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը ՄՊՀ երևանյան մասնաճյուղի առաջին շրջանավարտներին շնորհավորել է բարձրագույն կրթություն ստանալու կապակցությամբ։

ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի — Sputnik. Երևանում գործող Մոսկվայի պետական համալսարանի մասնաճյուղն ամրապնդում է հայ–ռուսական հարաբերությունները։ ՄՊՀ երևանյան մասնաճյուղի առաջին շրջանավարտներին ավարտական վկայականներ հանձնելու արարողության ժամանակ այս մասին ասաց Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

Մոսկվայի պետական համալսարանի մասնաճյուղը Երևանում հիմնադրվել է 2015 թվականի փետրվարի 20-ին։

Ռուս դիվանագետը նշեց, որ կրթության ոլորտը շատ էական դեր է խաղում երկկողմ հարաբերությունների զարգացման հարցում, և հույս հայտնեց, որ այդ դերի բարձրացումը կնպաստի երկու երկրի համագործակցության կայունությանն ու հեռանկարին։

«Մասնաճյուղն ապացուցեց, որ պահանջված էր ու աշխատանքը շարունակելու և հետագա զարգացման համար լավ ներուժ ունի։ Դրա վկայությունն է նաև այն, որ հաջորդ տարի, որքան տեղյակ եմ, մագիստրատուրա է բացվում։ Մասնաճյուղին հետագա զարգացում, հաջողություն և արդյունավետ աշխատանք եմ մաղթում` ի բարօրություն Հայաստանի, Ռուսաստանի և մեր երկկողմ հարաբերությունների», – հայտարարեց դեսպանը։

Կոպիրկինը շնորհավորեց բոլոր շրջանավարտներին` նշելով, որ նրանք հաջողությամբ ավարտեցին կյանքի նշանակալի փուլը։ Նրա խոսքով` երեխաները ստացան գիտելիքների այն պաշարը, որը թույլ կտա ամբողջ կյանքի ընթացքում հաջողությամբ հանձնել քննությունները։

Նշենք, որ հանդիսավոր արարողությանը մասնակցում էին նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՄՊՀ–ի ռեկտոր Վիկտոր Սադովնիչին, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը։

թեմա:
Հայաստան-Ռուսաստան համագործակցություն (131)

Ըստ թեմայի

Եթե հայ-ռուսական հարաբերությունները փայլուն են, ինչո՞ւ գազը թանկացավ. Շարմազանով
Վերջին մեկ տարում հայ-ռուսական հարաբերություններում պահպանվել է դինամիկան. Կոպիրկին
Բալասանյան. «Քոչարյանի կալանավորումը կարող է ազդել հայ-ռուսական հարաբերությունների վրա»
թեգերը:
բուհ, Սերգեյ Կոպիրկին, Ռուսաստան, Հայաստան

Գլխավոր թեմաներ