18:15 04 հունիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD482.11
  • GBP603.94
  • EUR539.87
  • RUB6.97
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
80 0 0

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը վստահեցնում է` Քոչարյանին կալանքի տակ պահելու հիմքեր չկան։

ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի — Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ քրգործի շրջանակում բոլորը ենթադրում են, որ դատական գործի քննության ժամանակ Քոչարյանը պետք է անազատության մեջ գտնվի, սակայն պաշտպանական կողմը համարում է, որ Քոչարյանը պետք է ազատության մեջ լինի գործի քննության ժամանակ։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը։

«Քոչարյանը պետք է լինի ազատության մեջ, իսկ գործը քննվի` քանի դեռ ռեալ հանգամանքներով չի հաստատվել, որ կա հնարավորություն նրա կողմից գործի քննության վրա իր ազդեցությունն ունենալու։ Եթե վերջին կալանքի հիմքն այն էր, որ բոլոր վկաների մասին արդեն Քոչարյանը տեղեկություն ունի և կարող է ազդեցություն ունենալ նրանց վրա, ապա մենք տեսանք, որ դրանից հետո նա 20 օր ազատության մեջ է եղել, և չի արձանագրվել դեպք, որ փորձ կատարվի միջամտելու գործընթացներին»,– ասաց պաշտպանը։

Նրա խոսքով` դատախազությունն այն բանի համար է, որ կասկածներ ունենա, թե Քոչարյանն ազատության մեջ գտնվելով կարող է ազդեցություն ունենալ գործի ընթացքի վրա, իսկ դատարանն էլ այն բանի համար է, որ փարատի կասկածներն ու ասի` քանի դեռ չկան փաստեր, նա չպետք է կալանքի տակ պահվի։ Ըստ Օրբելյանի` եթե դատախազության տրամաբանությամբ գնան, ապա ցանկացած նախկին բարձրաստիճան պաշտոնյանի դեմ քրգործում կալանավորման հարց չպետք է քննարկվի, ու անձին միանգամից պետք է կալանավորեն, քանի որ նա կարող է ազդեցություն ունենալ որոշում կայացնելու գործում։

«Ի վերջո, պետությունն ունի պարտավորություն, որ եթե կա վտանգ, պետք է ապահովի վկայի անվտանգությունը։ Սակայն Քոչարյանի գործով մենք ասում ենք` կան փաստեր, որոնք ճիշտ հակառակն են հաստատում` Քոչարյանը գտնվել է ազատության մեջ, և որևէ ճնշման կամ ազդեցության փորձ անգամ չի արձանագրվել»,–ասաց նա։

Ռոբերտ Քոչարյանը պահպանել է իր տեղը «Սիստեմա» ԲՖԿ–ի տնօրենների խորհրդում

Հիշեցնենք, որ մայիսի 20–ին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի վերաբերյալ գործի վարույթը դատարանի որոշմամբ կասեցվել էր և ուղարկվել ՍԴ:

Գլխավոր դատախազությունը բողոքարկել էր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումը փոփոխելու և նույն դատարանի մայիսի 20–ի՝ քրեական գործի վարույթը կասեցնելու և Սահմանադրական դատարան։ Վերաքննիչ քրեական դատարանն էլ հունիսի 25–ին որոշել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի քրգործը վերաբացել ու նրան կրկին կալանավորել։

Արարատ Միրզոյանը կրկին խոսել է Ռոբերտ Քոչարյանի և ՌԴ դեսպանի հանդիպման մասին

Ըստ թեմայի

Մարդու ճակատին է գրված, որ նա դուխով է, ոչ թե գլխարկին. Քոչարյան
Ինչի համար չի զղջացել Ռոբերտ Քոչարյանը
ԲՀԿ-ն Քոչարյանի գործում քաղաքական ենթատեքստ չի տեսնում
Քոչարյանի քրեական գործում ոչ մի քաղաքական հետապնդում չկա. «Իմ քայլի» պատգամավոր
«Լուսավոր Հայաստանի» համար Քոչարյանի գործն առաջնային նշանակություն չունի

Գլխավոր թեմաներ