11:36 17 սեպտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.16
  • GBP592.63
  • EUR526.54
  • RUB7.43
Պավել Չեպլակ

Լեհաստանի դեսպանին կանչել են ՀՀ ԱԳՆ` պարզաբանումներ տալու

© Sputnik / Asatur Yesayants
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
177 0 0

Երևանում Լեհաստանի դեսպանատունը մերժել է վիզա տրամադրել լրագրողին։

ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի — Sputnik. Հայաստանում Լեհաստանի դեսպան Պավել Չեպլակին ՀՀ ԱԳՆ են կանչել պարզաբանելու համար Hetq.am պարբերականի լրագրողին վիզա չտրամադրելու հարցը։ Այս մասին այսօր հրավիրված ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը։

Ավելի վաղ պարբերականը հայտնել էր, գրել էր մուտքի արտոնագրերի տրամադրման գործընթացում Հայաստանում Լեհաստանի դեսպանության ստեղծած արհեստական խոչընդոտների մասին, ինչի հետևանքով Շվեյցարիայի մուտքի արտոնագիր ստանալու համար «Հետքի» լրագրողը ստիպված է եղել մեկնել Թբիլիսի, որտեղ էլ Շվեյցարիայի դեսպանատունը շատ արագ տրամադրել է մուտքի արտոնագիրը:

«Այս հարցը Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը դիտարկում է Եվրամիության հետ մուտքի արտոնագրերի դյուրացման գործընթացի համատեքստում», – ասաց Նաղդալյանը` նշելով, որ այդ գործընթացի կատարման թերացումները Հայաստանի ԱԳՆ-ի համար անընդունելի են, և իրենք խստորեն անդրադառնալու են այդ հարցին։

Նրա խոսքով` Հայաստանում Լեհաստանի դեսպանը հրավիրվել է ԱԳՆ՝ պարզաբանումներ տալու։ Նրան ներկայացվել է ԱԳՆ դիրքորոշումը։

Նաղդալյանը նշեց, որ ԵՄ–ի հետ հարաբերություններում Հայաստանը միշտ ընդգծում է մարդկանց շփման կարևորությունը, և գերատեսչությունը հետևողական կլինի այդ հարցում։

 

Ըստ թեմայի

ԵՄ–ում դրական են վերաբերվում Հայաստանի հետ վիզային ռեժիմի ազատականացմանը. Յոհաննես Հաան
Հայաստանը չպետք է դիտարկվի որպես փախստականներ ներմուծող երկիր. Փաշինյանը` վիզաների մասին
Վիզային ռեժիմի չեղարկումը կակտիվացնի Հայաստանի ու ՉԺՀ–ի կապերը. Զոհրաբ Մնացականյան
թեգերը:
ՀՀ Արտաքին գործերի նախարարություն. ԱԳՆ, Վիզա, Հայաստան

Գլխավոր թեմաներ