00:55 28 փետրվարի 2020
Ուղիղ եթեր
  • USD478.49
  • GBP617.20
  • EUR523.13
  • RUB7.28
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
1128 0 0

Դեսպանի մահն անասելի ցավ է պատճառել Արմեն Սարգսյանին։

ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի – Sputnik. Մահացել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արման Կիրակոսյանը։ ՀՀ նախագահը ցավակցություն է հայտնել նրա մահվան կապակցությամբ։ Այս մասին հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը։

«Անասելի ցավ եմ ապրում. ես կորցրի վաղեմի ընկերոջս՝ Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան,պատմական գիտությունների դոկտոր,պրոֆեսոր Արման Ջոնի Կիրակոսյանին: Մեր ընտանիքը կորցրեց իսկական բարեկամի ու հրաշալի մարդու, ում հետ հանդիպումը միշտ սպասված, հաճելի և օգտակար էր»,– նշել է Սարգսյանը:

Նրա խոսքով` մեր ժողովուրդն ու պետությունը կորցրին արժանավոր զավակին, պրպտող պատմաբան-գիտնականին, պրոֆեսիոնալ դիվանագետին, հայրենիքին նվիրված արժանապատիվ քաղաքացուն:

«Ննջիր խաղաղությամբ, սիրելի ընկեր»,– գրել է Սարգսյանն իր ցավակցական ուղերձում։

Արման Կիրակոսյանը ծնվել է 1956 թ. սեպտեմբերի 10-ին Երևանում։ 

1992 - 1993 թվականներին եղել է ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատարը։

1994 - 1999 թվականներին եղել է Հունաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը։

1999 - 2005 թվականներին եղել է ԱՄՆ-ում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը։

2005 - 2011 թվականներին եղել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ։

2011 թ. հոկտեմբերի 11-ին ՀՀ նախագահի հրամանագրով ազատվել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ։

2011 թ. հոկտեմբերի 11-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է Ավստրիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան։ 2011 թ. հոկտեմբերի 12-ին ՀՀ Նախագահի հրամանագրով, համատեղության կարգով, նշանակվել է Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության առաքելության ղեկավար։

2011 թ. հոկտեմբերի 17-ին ՀՀ նախագահի հրամանագրով, համատեղության կարգով, նշանակվել է Վիեննայում Միավորված ազգերի կազմակերպության գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ։

2012 թ. մարտի 23-ին ՀՀ նախագահի հրամանագրով, համատեղության կարգով, նշանակվել է Հունգարիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան։ 2018 թ. նոյեմբերի 28-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Լոնդոն):

Բազմաթիվ գիտական աշխատությունների և հոդվածների հեղինակ է, մասնավորապես. «Արևմտյան Հայաստանի նկատմամբ իրականացվող անգլիական քաղաքականությունը և Մեծ Բրիտանիայի հասարակական կարծիքը (XIX դարի 90-ական թթ.)» , «Բրիտանական դիվանագիտությունը և արևմտահայության խնդիրը (XIX դարի 30-ական թթ. – 1914 թ.)», «Մեծ Բրիտանիան և Հայկական հարցը (XIX դարի 90-ական թթ.)», «Բրիտանական դիվանագիտությունը և Հայկական հարցը (1830-ական թթ. – 1914 թ.)»: Նաև մասնակցել է «Հայկական հարց» հանրագիտարանի ստեղծման աշխատանքներին։

թեգերը:
Մահ, Արմեն Սարգսյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ