16:02 18 օգոստոսի 2019
Ուղիղ եթեր
  • USD475.92
  • GBP578.43
  • EUR527.46
  • RUB7.22
Նուբարաշեն

Մահվան 13 դեպք ՔԿՀ–ներում. դատապարտյալներին ժամանակին օգնություն չի ցուցաբերվո՞ւմ

© GPMIS over the CEIB of the Ministry of Justice of RA
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
75 0 0

Իրավապաշտպանները նշում են, որ մահվան հիմնական պատճառը բուժանձնակազմի բացակայությունն է և ուշացած հետազոտությունը։

ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի — Sputnik. 2019թ–ին Հայաստանի քրեակատարողական հաստատություններում գրանցվել է մահվան 13 դեպք։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Հայաստանի արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության բժշկական սպասարկման բաժնի ղեկավարի տեղակալ Անդրանիկ Բաղդասարյանը։

«2019 թ–ին քրեակատարողական հաստատություններում արձանագրվել է մահվան 13 դեպք, հիմնական պատճառը հիվանդություններն են։ Հինգ հոգի մահացել է սրտանոթային համակարգի հիվանդությունների հետևանքով, երկու դատապարտյալ ինքնասպան է եղել, մի մարդ մահացել է սուր լեյկոզից, երկուսը` լյարդի ցիռոզից և ասցիտից, այլ հիվանդությունների հետևանքով մահացել է ևս երկու մարդ» , – ասաց Բաղդասարյանը։

Նրա խոսքով` որոշ դեպքերում բանտարկյալները տեղափոխվել են բուժհաստատություններ, որտեղ նրանց չեն կարողացել փրկել։

«Վանաձոր» ՔԿՀ-ում փորձել են թմրանյութ փոխանցել զուգագուլպայով

Համեմատության համար` 2018թ–ի ընթացքում ՔԿՀ–ում մահացել է 18 մարդ, 2017թ–ին` 17, 2015թ–ին և 2016թ–ին արձանագրվել է մահվան երկու դեպք։

ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի նախագահ Հասմիկ Հարությունյանը նշեց, որ կա ՔԿՀ–ում մահվան դեպքերի աճի միտում։

«Պատճառների շարքում մատչելի բժշկական սպասարկման, որակի և օգնությունն ուշացնելու հետ կապված խնդիրներն են։ Հետազոտությունները և բուժումն իրականացվում են ոչ ժամանակին, ոչ լիարժեք ծավալով և որակով», – ասաց Հարությունյանը։

Նա օրինակ բերեց «Նուբարաշեն» ՔԿՀ–ում հացադուլից հետո գրանցված մահվան դեպքը՝ ընդգծելով, որ համապատասխան բուժանձնակազմ չի եղել, որպեսզի ժամանակին ու պատշաճ սպասարկում իրականացներ։

«Դա տիպիկ օրինակ է, որը ցույց է տալիս ամբողջ պատկերը», – ասաց Հարությունյանը։

Նրա խոսքով` բժիշկների պակաս կա հիմնարկներում, ինչը պայմանավորված է նաև ցածր աշխատավարձով ու սոցիալական ցածր երաշխիքներով։ Շատ դեպքերում ծանր հիվանդություններ ունեցող որոշ դատապարտյալներ ընդհանրապես չպետք է մնան կալանքի տակ։

Կառավարությունը գումար է հատկացրել, բայց գործի կեսն է արվել. խախտումներ` ՔԿՀ–ներից մեկում

Ըստ թեմայի

Խցերն ապահովված չեն կենցաղային պարագաներով ու հարմարություններով. ստուգումներ ՔԿՀ–ներում
Հայաստանի ՔԿՀ-ներում գերծանրաբեռնվածության խնդիր չկա. 1 մահճակալ, 1 դատապարտյալ
Գերբնակեցվածություն, անհասանելի փոստարկղեր... էլ ի՞նչ խնդիրներ են հայտնաբերվել ՔԿՀ-ներում
թեգերը:
Մահ, Հայաստան

Գլխավոր թեմաներ