06:04 20 օգոստոսի 2019
Ուղիղ եթեր
  • USD475.91
  • GBP576.71
  • EUR528.16
  • RUB7.12
Սամվել Ալեքսանյան

Մերօրյա ասպետը. Սամվել Ալեքսանյանը պարգևատրվել է «Մանթաշյանց ասպետ» ոսկե շքանշանով

© Sputnik / Asatur Yesayants
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
129701

Նախկինում «Մանթաշյանց ասպետ» ոսկե շքանշանով պարգևատրվել էր Տարոն Մարգարյանը, Գարեգին Նուշիկյանը։

ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի — Sputnik. «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակներում գործարար Սամվել Ալեքսանյանը պարգևատրվել է «Մանթաշյանց ասպետ» ոսկե շքանշանով։

Շքանշանն Ալեքսանյանին հանձնել է կինոփառատոնի հիմնադիր, Կինեմատոգրաֆիստների միության նախագահ Հարություն Խաչատրյանը։

«Այսօր, վերջապես, ուզում ենք մեր շնորհակալությունը հայտնել Սամվել Ալեքսանյանին։ Մանթաշյանը մեծանուն բարերար է եղել և միշտ աջակցել է մշակույթին։ Կարծում եմ`Ալեքսանյանն արժանի է այս մեդալին»,–ասաց Խաչատրյանը։

Հիշեցնենք, որ 2014–ին այս շքանշանով էր պարգևատրվել Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը, 2011–ին ՀՀԿ նախկին պատգամավոր, «Նուշիկյան» ասոցիացիայի նախագահ Գարեգին Նուշիկյանը։

Հիշեցնենք նաև, որ երեկ`հուլիսի 7–ին, Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կարմիր գորգով մեկնարկեց «Ոսկե ծիրան» 16-րդ միջազգային կինոփառատոնը:

Այս տարի փառատոնը փոփոխություն է կրել. փոխվել է փառատոնի ղեկավար կազմը, փոխվել է դիզայնը, տարբերանշանը, վերանայվել են բազում գաղափարներ:

Միջազգային կինոփառատոնն աշխարհի տարբեր երկրներից ստացել է մասնակցության ավելի քան 740 հայտ, ինչպես նաև ընտրվել են մի շարք կինոնկարներ աշխարհի հեղինակավոր կինոփառատոններից՝ Կաննից, Բեռլինից, Ռոտերդամից: Փառատոնն ունենալու է միջազգային լիամետրաժ (խաղարկային և վավերագրական), ինչպես նաև կարճամետրաժ ֆիլմերի տարածաշրջանային մրցույթներ, իսկ արտամրցութային ծրագիրը ներառելու է «Տարածաշրջանային համայնապատկեր» մրցույթը: Մնացած ծրագրերը ոչ մրցութային են. դրանք են՝ «Երևանյան պրեմիերաներ», «Հետահայաց ցուցադրություններ», «Հարգանքի տուրք»:

Ըստ թեմայի

Սամվել Ալեքսանյանը «շշկռվել է». ինչու է նա դեմ քվեարկել Փաշինյանին
Սամվել Ալեքսանյանը շարունակում է կրել «շաքարի արքա» «պատվավոր» տիտղոսը. «168 ժամ»
«Ղուշչյանը հիվանդ է, հիվանդ». Սամվել Ալեքսանյանը հրավիրվել է հարցաքննության
թեգերը:
մեդալ, «Ոսկե ծիրան» կինոփառատոն, Սամվել Ալեքսանյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ