16:19 23 սեպտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.13
  • GBP596.40
  • EUR525.98
  • RUB7.47
Վահե Էնֆիաջյան

Խորհրդարանն արտահերթ նիստը սկսեց մեկ րոպե լռությամբ

© Sputnik / Aram Nersesyan ,
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
7–րդ գումարման Ազգային ժողով (79)
5010

ԱԺ-ի արտահերթ նիստը Վահե Էնֆիաջյանն առաջարկեց սկսել մեկ րոպե լռությամբ:

ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի — Sputnik. ՀՀ խորհրդարանի այսօր մեկնարկող արտահերթ նստաշրջանը սկսվեց Արարատի մարզում ու Վրաստանի տարածքում տեղի ունեցած ողբերգական ավտովթարների զոհերի հիշատակը մեկ րոպե լռությամբ հարգելով:

«Մինչև մեր աշխատանքները սկսելը առաջարկում են մեկ րոպե լռությամբ հարգենք Արարատ-Մեղրի ավտոճանապարհի Զոդի կամրջի և Թբիլիսի-Սենակ-Լեսելիձե ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական ավտովթարների հետևանքով զոհվածների հիշատակը»,- նիստի մեկնարկին ասաց նիստը վարող ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը:

Հիշեցնենք` 2019 թվականի հուլիսի 6-ին, ժամը 15:00-ի սահմաններում,  Երևան-Մեղրի ավտոճանապարհի 54-րդ կիլոմետրի հատվածում՝ Արարատի մարզի Զոդի կամրջի վրա միմյանց են բախվել «ԳԱԶԵԼ», «Տոյոտա Հիլուքս» և «ՎԱԶ 21063» մակնիշի ավտոմեքենաները, որի արդյունքում հրդեհ է բռնկվել «ԳԱԶԵԼ» մակնիշի ավտոմեքենայում, այնուհետև հրդեհը տարածվել է «Տոյոտա Հիլուքս» մակնիշի և «ՎԱԶ 21063» մակնիշի ավտոմեքենաներում, ինչի հետևանքով ստացած այրվածքներից «ԳԱԶԵԼ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և վերջինիս 6 ուղևորները տեղում մահացել են, «ԳԱԶԵԼ»-ում գտնվող մյուս ուղևորները, ինչպես նաև «Տոյոտա Հիլուքս» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորները՝ ընդհանուր թվով 11 մարդ, մարմնական տարբեր վնասվածքներով տեղափոխվել բժշկական կենտրոններ:

Արարատում կողաշրջվել է ՀՀ ՊՆ համարանիշներով «Ուրալ» մակնիշի ավտոմեքենան

Իսկ հուլիսի 7–ին ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Թբիլիսի-Սենակ-Լեսելիձե ավտոճանապարհի 100-րդ կմ-ում. ժամը 06։00-ի սահմանում «Mercedes» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա.Մ., 43 տարեկան) բախվել էր արգելապատնեշին և բռնկվել։ Վթարի հետևանքով 3 մարդ մահացել էր, որից երկուսը` երեխա։

Վթարից տուժած 5 քաղաքացիներից 3-ը հաջորդ օրը «Շտապօգնության» ծառայության մեքենայով Վրաստանից տեղափոխվել են Հայաստան:

թեմա:
7–րդ գումարման Ազգային ժողով (79)

Ըստ թեմայի

Բժիշկները պայքարում են երիտասարդ աղջկա կյանքի համար. Թորոսյանը մանրամասներ է հայտնում
Դանակով կտրել է ձեռքի երակները. Երևանում կանխել են երիտասարդ կնոջ ինքնասպանության փորձը
Ի՞նչ է հուշում այլ երկրների փորձը, կամ ինչպես պայքարել ճանապարհային «մարդասպանների» դեմ
թեգերը:
Վահե Էնֆիաջյան, Զոհ, ավտովթար, ԱԺ, Հայաստան

Գլխավոր թեմաներ