09:37 21 հուլիսի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.48
  • GBP596.79
  • EUR535.52
  • RUB7.56
Սևան

Սևանի սառը շերտը վնասվել է. նախարարը պարզաբանեց` ինչ է կատարվում լճում

© Photo : Karen Hovhannisyan
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
849 0 0

Քրեական գործերը կպարզեն, թե ով կամ ովքեր են մեղավոր Սևանա լճի այսօրվա վիճակի համար:

ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի — Sputnik. Կապտականաչ ջրիմուռների աճ դիտարկվում է ոչ միայն Սևանում, այլև Բայկալ լճում, Սև ծովում ու այլ ջրային ավազաններում: Այս մասին այսօր ԱԺ ամբիոնից հայտարարեց Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը` արձագանքելով պատգամավոր Էդմոն Մարուքյանի` Սևանում տեղի ունեցող գործընթացների մասին պաշտոնական պարզաբանում ներկայացնելու պահանջին:

Ինչ վերաբերում է Սևանին, նախարարը նշեց, որ պատճառները մի քանիսն են. նախ Սևանա լիճն են լցվում Գեղարքունիքի մարզի բոլոր կեղտաջրերը, այդ թվում` առափնյա հյուրանոցների ու ռեստորանների, երկրորդ պատճառը ջրի տակ մնացած կանաչ տարածքներն են, որտեղից նույնպես մեծ քանակությամբ օրգանական նյութեր են լցվում լիճ, իսկ երրորդ և հիմնական պատճառն, ըստ Գրիգորյանի, Սևանի սառը շերտի վնասվելն էր, որը տեղի է ունեցել լճի մակարդակի իջնելու հետևանքով:

«Լճի 6 մետր բարձրացումը պետք է բերի այդ սառը շերտի պահպանությանը, ինչը հնարավորություն կտա, որ այդ օրգանական նյութերի աճը պակասի, և լճի ջուրը մնա բարձր որակի»,- ասաց նախարարը:

Պատճառների թվում շրջակա միջավայրի նախարարը հիշատակեց նաև իշխանի բուծման ցանցավանդակային տնտեսության առկայությունը լճում:

Էրիկ Գրիգորյանը վստահեցրեց, որ նախարարությունը մշտադիտարկումներ է իրականացնում և համագործակցում միջազգային գիտական կազմակերպությունների հետ` փորձելով խնդրին գիտական լուծումներ գտնել:

Պատգամավոր Գայանե Աբրահամյանն էլ բարձրացրեց պատասխանատուներին պատասխանատվության կանչելու հարցը:

Գրիգորյանը հիշեցրեց, որ դատախազությունը քրեական գործեր է հարուցել ՋՕԸ-ների կողմից 2.8 մլրդ դրամի տարբեր կեղծիքներ կատարելու ու կեղծ պայմանագրերի փաստերով:

«Նաև, եթե չեմ սխալվում քրեական գործ կա հարուցված Արփա-Սևան թունելի հարցով, որի ավարտին պարզ կլինի, թե այս աշխատանքները ինչքանով են օբյեկտիվ ու սուբյեկտիվ եղել»,- ասաց նախարարը:

Նա նաև նշեց, որ նախարարությունը դատախազություն է ուղարկել ափամերձ տարածքների մաքրման վերաբերյալ իր կատարած վերլուծության տվյալները, որոնց հիման վրա ևս որոշակի գործողություններ կիրականացվեն:

Ըստ թեմայի

Մինասյան․ «Պիտի ավտոմատով կանգնեն, որ Սևանի իշխանը գնա ձվադրման, գա»
Մինչև առուն ջուր գա, Սևանը կճահճանա. բնապահպանները պահանջում են արգելել լրացուցիչ ջրառը
Սևանը ծաղկել է. շրջակա միջավայրի նախարարը հաստատում է լուրը և լուծում առաջարկում
թեգերը:
Էրիկ Գրիգորյան, ԱԺ, Հայաստան, Սևան

Գլխավոր թեմաներ