23:37 22 սեպտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.13
  • GBP596.40
  • EUR525.98
  • RUB7.47
Հոգեբուժարան

«Հոգեկան առողջության պահպանման կենտրոնի» նախկին տնօրենի դեմ քրեական գործ է հարուցվել

© Sputnik / Григорий Сысоев
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
58 0 0

Նարեկ Վանեսյանը մեղադրվում է խարդախության մեջ։

ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի — Sputnik. ՀՀ առողջապահության նախարարության «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲԸ-ի նախկին տնօրեն Նարեկ Վանեսյանի դեմ քրեական գործ է հարուցվել։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։

«Վանեսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի երկրորդ մասի 1.1 եւ 2 կետերի հատկանիշներով, այն է` խարդախությունը։ Վանեսյանի համար խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը` քաղաքից չհեռանալու մասին»,–ասաց Խաչատրյանը։

Գործն ուղարկվել է դատարան։

Նշենք, որ «Ժողովուրդ» օրաթերթըի տեղեկություններով` Վանեսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 2015 թ. մայիսի 29-ից մինչև 2015 թ. հոկտեմբերի 12-ն ընկած ժամանակահատվածում, զբաղեցնելով «Իջևան բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրենի պաշտոնը, Իջևան քաղաքի բնակչուհի Ալլա Ասիրյանից որպես բժշկուհի տեղավորելու պատրվակով խաբեությամբ հափշտակել է 3000 դոլար:

Հիշեցնենք, որ դեռ 2018թ.–ին Հայաստանի առաջատար բժիշկները, պրոֆեսորները բաց նամակով իրենց անհանգստությունն են հայտնել Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում տեղի ունեցած միջոցառման ժամանակ «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲԸ-ի նախկին տնօրեն Նարեկ Վանեսյանի պահվածքի մասին: Դրան հաջորդեց Վանեսյանի հրաժարականը։

Բացի այդ, նրա դեմ քրեական գործ էր հարուցվել Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն (նախկինում Նուբարաշենի հոգեբուժարան) անձին ապօրինի պահելու հիմքով։ Սակայն քրգործը կարճվել էր` հանցակազմի բացակայության հիմքով։

Ըստ թեմայի

Բժշկին ձայնագրել են և սպառնալիքով խոշոր գումար շորթել. ԱԱԾ հայտնաբերել է հանցավոր խումբ
Արթուր Վանեցյանը նիստ է անցկացրել ԱԱԾ–ում. ի՞նչ հարցեր են քննարկվել
ԱԱԾ–ն առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների շրջանառության դեպք է բացահայտել
թեգերը:
Կաշառք, ՀՀ քննչական կոմիտե, Քննություն, ՀՀ դատախազություն, Դատարան, Հայաստան

Գլխավոր թեմաներ