00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայ մասնագետների գյուտը կյանքեր կփրկի.մեքենաների բախման դեպքում գազի բալոնն ավտոմատ կփակվի

© Photo : АГН "Москва"Дорожно-транспортное происшествие. Архивное фото
Дорожно-транспортное происшествие. Архивное фото - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ագրարային համալսարանը համակարգ է մշակում, որը վարորդներին կզգուշացնի նաև գազի արտահոսքի մասին։

ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի — Sputnik. Հայաստանի ազգային ագրարային համալսարանն այժմ աշխատում է մի համակարգի ստեղծման վրա, որն էականորեն կնվազեցնի ՃՏՊ–ների ժամանակ գազի արտահոսքից բռնկումների ու դրանց հետևանքով մահերի թիվը։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ագրարային համալսարանի ագրարային ճարտարագիտության ֆակուլտետի դեկան Արման Սիմոնյանը։

Вице-спикер Национального Собрания Ваге Энфиаджян на внеочередном заседании парламента Армении (12 февраля 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Խորհրդարանն արտահերթ նիստը սկսեց մեկ րոպե լռությամբ

«Ագրարային համալսարանում աշխատանքներ են տարվում և ստեղծվում են համակարգեր, որոնք կբերեն գազաբալոնային մեքենաների անվտանգության բարձրացմանը։ Օրինակ` այս պահին ընթացի մեջ են համակարգերը, որոնք վարորդներին կզգուշացնեն գազի արտահոսքի մասին։ Բացի այդ, մեր կողմից մշակվել է համակարգ, որ մեքենայի բախման դեպքում ավտոմատ կերպով բալոնից գազի արտահոսքը կկանխվի` բալոնի մուտքը փակվելով»,–ասաց նա։

Նրա խոսքով` եթե ֆինանսական տեսակետից նայենք, ապա համակարգի ներդրումը շատ չնչին ծախս է լինելու վարորդի վրա։ Սիմոնյանը կարծում է, որ համակարգի ներդրումը պետք է պարտադիր բաղադրիչ դառնա գազով աշխատող բոլոր մեքենաների համար։

Իսկ եթե, այնուամենայնիվ, այն պարտադիր չդառնա, ապա գուցե և վաճառվի, որպեսզի նրանք, ովքեր ցանկություն ունեն այդ համակարգն ունենալու, կարողանան օգտվել այդ հնարավորությունից։

Ի՞նչ է հուշում այլ երկրների փորձը, կամ ինչպես պայքարել ճանապարհային «մարդասպանների» դեմ

«Մեր ստեղծած համակարգերն ուղարկում ենք գյուտերի արտոնագրման բաժիններ, որտեղ պետք է հաստատվեն դրանք։ Արդեն իսկ պատրաստված են վթարի դեպքում գազի բալոնի ավտոմատ կերպով փակման համակարգի որոշ մասեր»,–ասաց Սիմոնյանը։

Հիշեցնենք, որ հուլիսի 6-ին Արարատի մարզում երեք ավտոմեքենա բախվել էին միմյանց: Վթարի հետևանքով բռնկված հրդեհից մահացել էր 6 անձ, իսկ 11 մարդ` տեղափոխվել հիվանդանոցներ։

Լրահոս
0