10:25 20 օգոստոսի 2019
Ուղիղ եթեր
  • USD475.91
  • GBP576.71
  • EUR528.16
  • RUB7.12
Աղվան Հովսեփյան

Մարտի 1-ի գործով հարցաքննվել է Աղվան Հովսեփյանը

© Sputnik / Aram Nersesyan
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
«Մարտի 1»-ի գործը (211)
9610

Աղվան Հովսեփյանը Մարտի 1–ի գործով հարցաքննվել է վկայի կարգավիճակով։

ԵՐԵՎԱՆ, 9 Հուլիս — Sputnik. Մարտի 1-ի գործով հարցաքննվել է քննչական կոմիտեի նախկին ղեկավար, նախկին Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը։  Այս մասին տեղեկանում ենք «Փաստինֆո»-ից։

«Հովսեփյանը հարցաքննվել է վկայի կարգավիճակով դեռ նախորդ չորեքշաբթի՝ հուլիսի 3-ին»,–գրում է կայքը։

Հատուկ քննչական ծառայության մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը տեղեկությունը չի մեկնաբանել։

Հիշեցնենք, որ մինչ այս էլ լուրեր էին շրջանառվում, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն է հարցաքննվել Մարտի 1–ի գործով։ Ծառուկյանը ոչ հերքել, ոչ էլ հաստատել էր այս լուրը։

Իսկ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ նույն գործի շրջանակներում հարցաքննվել են ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը, ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի նախկին պետ, գլխավոր ռազմական տեսուչ Մովսես Հակոբյանը, ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը, ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանը, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը...

թեմա:
«Մարտի 1»-ի գործը (211)

Ըստ թեմայի

Մարտի 1-ի գործով նախկին պաշտոնյային սպանության մեղադրանք է առաջադրվել
Տեսնելով խառնաշփոթ վիճակ` թողել–գնացել եմ. Ծառուկյանը դրվագներ հիշեց Մարտի 1–ից
Մարտի 1–ի գործով կլինե՞ն էլի ձերբակալություններ. պատասխանում է Սասուն Խաչատրյանը
թեգերը:
հարցաքննություն, Հատուկ քննչական ծառայություն (ՀՔԾ), «Մարտի 1–ի» գործով դատավարություն

Գլխավոր թեմաներ