22:29 19 հոկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.34
  • GBP614.19
  • EUR530.17
  • RUB7.45
Հանրային քննարկում Գյումրիում

Ինչպե՞ս է Հայաստանը պայքարելու կոռուպցիայի դեմ. շիրակցիներին էլ է մտահոգում այս հարցը

© Sputnik / Armenuhi Mkhoyan
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
92 0 0

Գյումրիում կազմակերպված հանրային քննարկման ժամանակ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներն իրենց հուզող հարցերն ուղղեցին ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Խաչիկյանին։

ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի – Sputnik. ՀՀ կառավարության «Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» նախագիծը հուլիսի 11-ին ներկայացվեց Շիրակի մարզի շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչներին։

Հանրային քննարկման ժամանակ պարզվեց, որ հանրությունն Արդարադատության նախարարությունից ակնկալում է մի շարք հարցերի պատասխաններ, օրինակ` որո՞նք են հակակոռուպցիոն պայքարի ընթացքում քննչական մարմինների ճիշտ գործողությունները, արդյո՞ք կբացահայտվեն լավ թաքցրած ակտիվները:

Общственное обсуждение Анти-коррупционная стратегия РА и программы по ее осуществленю в 2019-2022гг (11 июля 2019). Гюмри
© Sputnik / Armenuhi Mkhoyan
Հանրային քննարկում Գյումրիում

«Մենք տեսել ենք, որ Հատուկ քննչական ծառայությունում գումար է նախատեսված ուսուցման համար, բայց այստեղ շատ լուրջ ու խորը կարողությունների ստեղծման մասին է պետք մտածել: Ինչպե՞ս պետք է մեր ձեռքերը հասնեն այդ հեռավոր թաքստոցներում շատ խելացի ձևով պահված ակտիվներին: Միգուցե սա քննարկումների ամենակարևոր մասն է և սպասելիքը ամբողջ ռազմավարությունից: Հենց այստեղ մենք ձախողելու տեղ չպետք է ունենանք, եթե մենք դա չանենք, խորը հիասթափություն է լինելու՝ լուրջ հետևանքներով»,- ասաց Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը:

«Շատ գործարարների կգրավի». Իսրայելի դեսպանը` Գյումրիում նախատեսված խոշոր նախագծի մասին

Այս նկատառումների մեծ մասի հետ ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Խաչիկյանը համաձայնեց։

«Նկատառումներից շատերнն անչափ կարևոր են, և ես համաձայն եմ դրանց հետ: Նախ` պատժի անխուսափելիության սկզբունքի հետ կապված՝ համալիր լուծում է պահանջվում, և շատ խորքային, իսկ ամենակարևորը` պետք է ճիշտ տանք կոռուպցիոն հանցագործությունների ձևակերպումը՝ բացահայտելով, թե որոնք են համարվում կոռուպցիոն հանցագործություններ: Քննարկման փուլում են գտնվում նաև օպերատիվ հետախուզական միջոցառումների կարգավորումները»,- նշեց նա։

Քննարկման ընթացքում հնչեց նաև այսպիսի դիտարկում՝ կոռուպցիան կվերանա միայն կոռուպցիան ծնող երևույթի կանխարգելման՝ ցածր աշխատավարձերի բարձրացման դեպքում:

Общственное обсуждение Анти-коррупционная стратегия РА и программы по ее осуществленю в 2019-2022гг (11 июля 2019). Гюмри
© Sputnik / Armenuhi Mkhoyan
Հանրային քննարկում Գյումրիում

Հանդիպման ընթացքում Արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Խաչիկյանը, շնորհակալություն հայտնելով հասարակական կազմակերպություններին ակտիվ մասնակցության համար, կարևորեց շահագրգիռ հասարակական կազմակերպությունների ներգրավվածությունը փաստաթղթի մշակման գործում:

Փոխնախարարը խոստացավ անպատասխան չթողնել լավագույն դիտարկումները:

Քննարկումը կազմակերպել էին ՀՀ արդարադատության նախարարությունն ու «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը։

Գյումրիում առաջին սմարթ կանգառն է բացվել. լուսանկարներ

Ըստ թեմայի

ԱԱԾ–ն բացահայտել ու խափանել է կոռուպցիոն սխեման
Առողջապահության ոլորտում կոռուպցիա կա՞. պատասխանում է Արսեն Թորոսյանը
ԲԷՑ–ում տարիներ շարունակ կոռուպցիոն մեխանիզմներ են գործել. դատախազություն
Կոռուպցիոն հանցագործություններով մեղադրվողները կարող էին ավելի շատ լինել. Փաշինյան
«Կոռուպցիան արմատախիլ կարվի». Թորոսյանը` զորակոչի բուժհանձնաժողովների աշխատանքի մասին
թեգերը:
կոռուպցիա, Գյումրի, Հայաստան

Գլխավոր թեմաներ