00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կոռուպցիա ասելով նկատի չունենք միայն նախկինը. Փաշինյանն ասել է` ինչպես պայքարել դրա դեմ

© Sputnik / Asatur YesayantsПремьер-министр Армении Никол Пашинян на встрече с председателем Европейского совета Дональдом Туском (10 июля 2019). Еревaн
Премьер-министр Армении Никол Пашинян на встрече с председателем Европейского совета Дональдом Туском (10 июля 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ներկայացրել է ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման միջոցառումների ծրագրի նախագիծը, որն արդեն հրապարակված է e-draft.am կայքում:

ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի — Sputnik. Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի անդրանիկ նիստը:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից, վարչապետն իր խոսքում նշել է, որ այսօր Հայաստանի Հանրապետության կառավարությունն ունի հակակոռուպցիոն սկզբունքային պայքար վարելու քաղաքական կամքի հնարավորինս ամենամեծ ծավալը, բայց այսօր նույնպես Հայաստանի Հանրապետությունում հակակոռուպցիոն պայքարը չի ընթանում և տեղի չի ունենում այն ծավալներով և արդյունավետությամբ, որը կհամապատասխաներ Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքական կամքին:

Пресс-конференция министра здравоохранения Арсена Торосяна по итогам первого года пребывания на посту (13 мая 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Առողջապահության ոլորտում կոռուպցիա կա՞. պատասխանում է Արսեն Թորոսյանը

«Ինչո՞ւ է իրավիճակն այսպիսին: Իրավիճակն այսպիսին է, հիմա արդեն կարող ենք ասել, առաջին հերթին ինստիտուցիոնալ կայացած կառուցակարգերի բացակայության պատճառով: Իհարկե, ես մի քանի անգամ խոսել եմ այդ մասին, այստեղ պետք է նաև համակարգային պատճառները չանտեսել, այդ թվում` որոշակի համակարգային հնարավոր դիմադրությունը չի կարելի անտեսել, և այսօր մենք խնդիր ունենք ստեղծելու այնպիսի մեխանիզմներ, որ Հայաստանի Հանրապետությունում հակակոռուպցիոն պայքարը և՛ կանխարգելման իմաստով, և՛ կոռուպցիայի դեմ պայքարի իմաստով հնարավորինս և ցանկալի է 100 տոկոսով համապատասխանի այն քաղաքական կամքին, որն ունի Հայաստանի Հանրապետության կառավարությունը, և որն ունի Հայաստանի Հանրապետության խորհրդարանական մեծամասնությունը»,–ասել է վարչապետը:

Փաշինյանի խոսքով` այս համատեքստում ունենք նաև որոշակի մարտահրավերներ, որոնցից կարևորագույնը հետևյալն է. հակակոռուպցիոն պայքարը կազմակերպել բացառապես այնպիսի եղանակներով, ձևերով և կառուցակարգերով, որպեսզի դրանք հանկարծ որևէ կերպ կամա թե ակամա չվնասեն Հայաստանի Հանրապետության ժողովրդավարության իմիջին և ժողովրդավարական իրականությանը:

Вице-спикер парламента Армении Лена Назарян на заседании парламента Армении (15 января 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Կոռուպցիա՞ն էլ «իներցիայով» կվերադառնա. պարգևավճարներ «Թավշյա հեղափոխություն» ՇՍՊԸ–ում

«Ընդ որում, շատ կարևոր եմ համարում արձանագրել, որ կոռուպցիա ասելով մենք նկատի չունենք նախկին կոռուպցիան միայն, մենք նկատի ունենք նաև ընթացիկ և, որ շատ ավելի կարևոր է, ապագա կոռուպցիան: Այսինքն, երբեք չի կարելի այսպիսի տարբերակում դնել, որովհետև, իմ գնահատմամբ, կոռուպցիան վտանգավոր է եղել անցյալում, կոռուպցիան ավելի վտանգավոր է հիմա, կոռուպցիան ավելի վտանգավոր է դառնալու ապագայում մեր երկրի և ժողովրդի ճակատագրի համար: Եվ ուրեմն մենք պետք է արագ, բայց անշտապ և առանց չմտածված քայլերի կարողանանք երաշխիքներ ստեղծել, որ Հայաստանի Հանրապետությունում կոռուպցիան չի կարող ունենալ այն ծավալները և ազդեցությունը, որ երբևէ ունեցել է»,–ասել է Փաշինյանը:

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ներկայացրել է ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման միջոցառումների ծրագրի նախագիծը, որն արդեն հրապարակված է e-draft.am կայքում: Նա նշել է, որ փաստաթուղթը դեռ շրջանառվում է պետական մարմիններում, ինչպես նաև շարունակվում են քննարկումները քաղաքացիական հասարակության և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

Никол Пашинян с супругой Анной Акопян посетили мероприятие по передаче 200 автомобилей скорой помощи из Китая в дар Армении (17 октября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Նիկոլ Փաշինյանի ու նախարարի երկխոսությունը կամ պետական ո՞ր ծրագիրը կոռուպցիոն ռիսկ չունի

Ներկայացնելով ռազմավարությունը՝ արդարադատության նախարարը նշել է, որ հակակոռուպցիոն ռազմավարության հիմնական նպատակին հասնելու համար առաջադրվել են հետևյալ խնդիրները՝ անհրաժեշտ ինստիտուցիոնալ հենքերի ստեղծում և զարգացում, հանրային ծառայողի օրինավոր և բարեխիղճ կերպարի ձևավորում, ոլորտային օրենսդրական դաշտի կարգավորումներում երկակի մոտեցումներ կիրառելու հնարավորությունների նվազեցում, հանրային վերահսկողության ապահովման նպատակով թափանցիկության գործիքների շարունակական ներդրում, իրավական և գործնական արդյունավետ մեխանիզմների սահմանմամբ բարձրացնելու կոռուպցիոն գործերի բացահայտման արդյունավետություն և այլն: Ռազմավարությամբ առաջարկվում է կոռուպցիայի դեմ պայքարը ծավալել 3 ուղղությամբ՝ կոռուպցիայի կանխարգելում, կոռուպցիոն հանցագործությունների բացահայտում և հակակոռուպցիոն կրթություն և իրազեկում: Ռուստամ Բադասյանի խոսքով՝ հակակոռուպցիոն քաղաքականության իրականացման ինստիտուցիոնալ մոդելի առումով ներկայում քննարկումներն ընթանում են 2 հիմնական կառույցի ստեղծման շուրջ՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով և Հակակոռուպցիոն կոմիտե:

Լրահոս
0