23:17 15 հուլիսի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.68
  • GBP598.81
  • EUR537.65
  • RUB7.61
Самолет Airbus A320 авиакомпании Аэрофлот

Smartavia ավիաընկերությունը կանոնավոր չվերթներ է սկսում դեպի Երևան

© Sputnik / Сергей Пивоваров
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
14510

Սանկտ Պետերբուրգից Երևան չվերթներ կիրականացվեն շաբաթական երկու անգամ, իսկ Մոսկվայից` երեք։

ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի — Sputnik. Smartavia ավիաընկերությունը սկսել է դեպի Երևան կանոնավոր չվերթներ իրականացնել Սանկտ Պետերբուրգից և Մոսկվայից։

Պուլկովո օդանավակայանից Երևան առաջին թռիչքը կայացել է հուլիսի 11-ին, հայտնում է փոխադրողի մամուլի ծառայությունը։

Սանկտ-Պետերբուրգից Երևան չվերթները կիրականացվեն շաբաթական երկու անգամ` հինգշաբթի և կիրակի օրերին, իսկ Մոսկվայից` շաբաթական երեք անգամ` երկուշաբթի, ուրբաթ և կիրակի օրերին՝ Boeing 737 NG օդանավերով։

Smartavia–ի ամառային չվացուցակում չվերթներ կլինեն նաև Պուլկովոյից Բաքու։

«Արմենիա» ավիաընկերությունը նաև Բաթում-Երևան-Մոսկվա ուղղությամբ չվերթ կիրականացնի

Smartavia–ն (մինչև 2019 թվականի մարտի 14-ը` «Նորդավիա») ռուսական ավիաընկերություն է, որը հիմնադրվել է 2004 թվականին և տեղակայված է Արխանգելսկում։

Ըստ թեմայի

Ո՞ւր թռչել արտակարգ վայրէջքի դեպքում. «Զվարթնոցի» տեսահոլովակը զարմացրել է օգտատերերին
«Զվարթնոցի» ցերեկային չվերթերը կվերսկսվեն. հայտնի է` երբ պատրաստ կլինի թռիչքուղին
Ռեկորդային ցուցանիշ «Զվարթնոցում». քանի՞ ուղևորի են սպասարկել օգոստոսին
թեգերը:
Մոսկվա, Երևան, չվերթ, «Զվարթնոց» օդանավակայան

Գլխավոր թեմաներ