01:41 18 հուլիսի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.45
  • GBP590.89
  • EUR534.43
  • RUB7.58
Արման Կիրակոսյանի հրաժեշտի արարողությունը։

Ֆանտաստիկ ընկեր ու դիվանագետների ուսուցիչ. Երևանում հրաժեշտ տվեցին Արման Կիրակոսյանին

© Photo / official site of the President of RA
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
82 0 0

Արմեն Սարգսյանը խոսեց ֆանտաստիկ ընկերոջ, Զոհրաբ Մնացականյանը` արտգործնախարարության հիմնադրի, Ռուբեն Բաբայանը` օրինակելի պաշտոնյայի մասին։

ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի – Sputnik. Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի ունեցավ Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանի վերջին հրաժեշտի արարողությունը, որին ներկա էին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, բազմաթիվ քաղաքական, մշակութային գործիչներ, արվեստագետներ, մտավորականներ:

«Կիրակոսյանը մեր հայ պատմագիտության լավագույն մասնագետներից էր, որն իր կյանքի գիտական ամբողջ գործունեությունը նվիրեց ազգի պատմությանը, Եղեռնի ճանաչմանը, հայ-բրիտանական հարաբերությունների զարգացմանը»,- ասաց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը՝ խոսելով նաև Արման Կիրակոսյանի մարդկային բարձր հատկանիշների մասին, թե որքան լավ զավակ, եղբայր, հայր ու ամուսին էր, որքան ֆանտաստիկ ընկեր:

Նախագահը նաև հիշեց, դիվանագիտական ծառայությունն անկախ Հայաստանում իրենք միասին են սկսել: «ԱԳՆ մտնելիս միշտ մտածում էի, որ մտնում եմ Արմանի տուն, նրա հոր տուն»,- ասաց Սարգսյանը:

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն էլ նշեց, որ Արման Կիրակոսյանը եղել է Արտաքին գործերի նախարարության հիմնադիրներից մեկը։

«Նա ծանրակշիռ ներդրում ունի դիվանագիտական ծառայության կայացման գործում. բավական է հիշել, որ երկրի և ամբողջ համակարգի ամենածանր օրերին` 90-ականների սկզբներին, Կիրակոսյանը եղել է Արտաքին գործերի ժամանակավոր փոխնախարար, հետո ղեկավարել է նախարարությունը»,- ասաց Մնացականյանը՝ ընդգծելով Արման Կիրակոսյանի ներդրումը տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդման գործում, նրա գործունեությունը միջազգային հարաբերություններում, որի առանցքում միշտ եղել է Հայաստանի ազգային շահը:

«Նա օրինակ էր, թե ինչպիսին պետք է լինի աշխարհում Հայաստանը ներկայացնող պետական պաշտոնյան»,- իր խոսքում նշեց Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի տնօրեն, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռուբեն Բաբայանը՝ հավելելով, որ բազմաթիվ դիվանագետներ Կիրակոսյանին ուսուցիչ են համարում:

Արման Կիրակոսյանն ամփոփվեց Երևանի քաղաքային պանթեոնում:

Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արման Կիրակոսյանը կյանքից հեռացավ հուլիսի 6-ին։ Նա 63 տարեկան էր։

Կյանքից հեռացած դեսպան Արման Կիրակոսյանը հիանալի դաշնակահար էր. տեսանյութ

Ըստ թեմայի

Նախկին և ներկա ղեկավարները ցավակցություններ են հղել Արման Կիրակոսյանի մահվան կապակցությամբ
Մեծ Բրիտանիայում ՌԴ դեսպանը ցավակցություն է հայտնել Կիրակոսյանի մահվան կապակցությամբ

Գլխավոր թեմաներ