23:56 18 հոկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.34
  • GBP614.19
  • EUR530.17
  • RUB7.45
Չկալովկա

Չկա ասֆալտ, չկա ներդրում. Չկալովկա գյուղի ապագան ՀՀ կառավարության ձեռքում է

© Sputnik / Aram Nersesyan ,
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
63810

Գեղարքունիքի փոքրիկ գյուղն ապրում է ներդրումային ծրագրի սպասումով։ Ներդրողն էլ սպասում է իշխանության խոստացած ասֆալտին։

ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի — Sputnik. Նելլի Դանիելյան. Գեղարքունիքի մարզի Չկալովկա գյուղը հատկապես շատ է գրավում ռուսաստանցի զբոսաշրջիկներին։

Գյուղապետ Վահրամ Կարապետյանի խոսքով` նրանք, ցուցատախտակի վրա կարդալով ռուսական հնչողությամբ ծանոթ անունը, հետաքրքրությամբ են մտնում գյուղ։ Բայց հայկական գյուղը զբոսաշրջիկների հետաքրքրությունը բավարարելու ոչ մի բան, բացի անունից, այս պահին չունի։

Глава администрации села Чкаловка Ваграм Карапетян
© Sputnik / Aram Nersesyan ,
Գյուղապետ Վահրամ Կարապետյանը

Ավելին` ինչպես գյուղապետն է ասում, առաջին հիասթափությունը զբոսաշրջիկն ապրում է Սևանի ասֆալտապատ ավտոմայրուղուց դեպի գյուղ թեքվելուց վայրկյաններ անց, երբ հայտնվում է անբարեկարգ, հողածածկ ու փոշոտ ճանապարհին։

Դա, ի դեպ, գյուղի ոչ միայն գլխավոր մուտքն է, այլև հիմնական ճանապարհը, որի վրա են գտնվում գյուղական ամբուլատորիան, գյուղապետարանն ու դպրոցը։

Գյուղի ճանապարհի ասֆալտապատման հարցով գյուղապետը դիմել է ՀՀ վարչապետին ու ստացել նրա դրական արձագանքը, բայց երբ գործը հասել է ոլորտային նախարարներին, նրանք տվել են շաբլոն պատճառաբանություն։

«Նախարարները փոխնախարարի մակարդակով գրություն ուղարկեցին, թե` գումար չունենք, գրունտային ճանապարհ սարքեք»,– պատմեց գյուղապետը։

Գյուղում ասֆալտապատ ճանապարհ ունենալը նաև գյուղի զարգացման կարևոր նախապայման է։ Բանն այն է, որ ռուսաստանաբնակ հայազգի մի գործարար անցյալ տարի, Սևան այցելելով, շատերի պես հետաքրքրվել էր ռուսական հնչողությամբ գյուղով։ Գործարարը, որի անունը գյուղապետն առայժմ չի ցանկանում բացահայտել, առաջարկել էր գյուղում 2 մլն դոլարի ներդրումային ծրագիր իրականացնել։

Дорога к озеру Севан в селе Чкаловка, Гегаркуник
© Sputnik / Aram Nersesyan ,
Չկալովկա գյուղը

«Ծրագիրն ինչ է իրենից ներկայացնում. մենք զբոսաշրջիկներին բերում էինք գյուղ, գյուղից կվադրոցիկլներով կամ ձիերով տանում էինք 4-5 կմ հեռավորության վրա գտնվող լեռների ստորոտի քարանձավներ։ Այդ քարանձավներում նույնիսկ մտադիր էինք ամռանը խաշ մատուցել, քանի որ այնտեղ միշտ շատ սառն է։ Արևի տակ տաքացած ջրով շիշը քարանձավում մի քանի րոպեում այնպես է սառչում, կարծես սառնարանից հանված լինի։ Քարանձավներից հետո զբոսաշրջիկը կարող էր զիպլայնով միանգամից տեղափոխվել Սևանի ափ»,– պատմեց գյուղապետը։

Զբոսաշրջային ծրագրերի իրականացմանն ու զարգացմանը զուգահեռ Վահրամ Կարապետյանը պլանավորում էր իրականացնել նաև էկո և ագրոտուրիզմի նախագծեր` զբոսաշրջիկներին ծանոթացնել գյուղական կյանքին, հնարավորություն տալ գիշերելու գյուղական հյուրատներում։

Այս ամենը ռուսաստանաբնակ գործարարի հետ ծրագրել էին մեկնարկել արդեն 2019-ի գարնանը։ Բայց 2 մլն դոլարանոց ներդրումն ու դրա հետ կապված մնացած հույսերն այդպես էլ մնացին անկատար, քանի որ գյուղն այդպես էլ չունեցավ նոր, բարեկարգ ճանապարհ, որի արժեքն ի դեպ, գյուղապետի խոսքով, 45 մլն դրամ է։

Չկա ասֆալտ, չկա ներդրում։

Գյուղապետը, սակայն հույսը չի կորցնում և ձեռքերը ծալած չի սպասում կառավարության բարեհոգությանը։ Մինչ այդ նա սեփական բյուջեի ներածի չափով փորձում է որոշ հետաքրքրություն ստեղծել  այս տարի գյուղ այցելող զբոսաշրջիկների համար։

Ներդրողների դափնին կկանաչի՞. Տավուշում դեղի հումքի և համեմունքի արտադրություն կհիմնեն

Անբարեկարգ ճանապարհին կից արդեն կառուցվել է փոքրիկ հրապարակ` նստարաններով ու շատրվանով, որի բացումը նախատեսված է առաջիկա օրերին։ Իսկ գյուղի անունն արդարացնելու համար գյուղապետը հայ քանդակագործ վարպետին պատվիրել է քանդակել Չկալովի հուշարձանը` լեգենդար ինքնաթիռի ֆոնին։

Село Чкаловка, Гегаркуник
© Sputnik / Aram Nersesyan ,
Չկալովկա գյուղը

Չկալովկան Գեղարքունիքի մարզի Երևան–Մարտունի ավտոճանապարհին ու Սևանա լճին  ամենամոտ գյուղերից մեկն է։ 20-րդ դարի սկզբում հիմնադրված բնակավայրը նախապես կոչվել է ռուս Ալեքսանդր 1-ին ցարի անունով` Ալեքսանդրովկա։ Իսկ Հայրենական Մեծ պատերազմից հետո` 1946թ.–ին, վերանավանվել է Չկալովկա` Խորհրդային միության հերոս օդաչու Վալերի Չկալովի պատվին։

Գյուղից 2 կմ արևելք կա 10-12–րդ դարերի խաչքարերով գերեզմանոց։

Ինչո՞ւ են նվազել ներդրումները, և ի՞նչ կտա կառավարության ներդրումային քաղաքականությունը

Ըստ թեմայի

«Մեզ չեն կոտրի». ինչպես է ապրում Ադրբեջանին սահմանակից հայկական գյուղը. լուսանկարներ
Իր օրենքներով ապրող բազմազավակ ընտանիքների գյուղը. ՍՕՍ-ում գերիշխում է սերը
Զիփլայնի հույսով ապրող լեռնային գյուղը. Սևաբերդում վախենում են երեխաներ ունենալ
թեգերը:
ՀՀ կառավարություն, Ռուսաստան, գործարար, Ներդրում, Գյուղ, Սևանա լիճ, Սևան, Հայաստան

Գլխավոր թեմաներ