04:52 16 հոկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.57
  • GBP602.53
  • EUR524.89
  • RUB7.40
Вагаршак Григорян на акции протеста владельцев объектов, расположенных вокруг озера Севан (15 июля 2019). Севан

«Չեն թողնում` մի կտոր հացի փող վաստակենք». Սևանի ափի օբյեկտների տերերը բողոքում են

© Sputnik / Ashot Safaryan
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
97 0 0

Հավաքված քաղաքացիները խիստ դժգոհ են Սևանա լճում լողալուց զերծ մնալու կոչերից և պահանջում են Հայաստանի շրջակա միջավայրի և առողջապահության նախարարների ժամանումը։

ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի — Sputnik. Սևանի ափին գտնվող օբյեկտների տերերն այսօր առավոտյան կազմակերպել են բողոքի ակցիա։

Հավաքվածներն իրենց վրդովմունքն են արտահայտել լճում լողալուց զերծ մնալու մասին՝ կառավարության կոչերի վերաբերյալ։ Ավելի վաղ լճի ջրի վտանգի մասին նախազգուշացրել էր ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ նշելով, որ կապտականաչավուն ջրիմուռների ծաղկելու պատճառով ջուրը թունավոր է և սպառնում է մարդկանց առողջությանը։

Միաժամանակ, օբյեկտների տերերը պնդում են, որ ջուրը մաքուր է, իսկ կառավարության անդամների՝ նման խուճապային տրամադրությունները հսկայական նյութական վնաս են պատճառում իրենց։

Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում են նմանատիպ հայտարարություններ չանել և հնարավորություն տալ իրենց գումար վաստակելու գոնե ևս մեկ ամիս։

«Մենք ահռելի ֆինանսական միջոցներ ենք ներդրել այդ օբյեկտներում։ Աշխատում ենք ընդամենը մեկուկես–երկու ամիս և այդ հասույթով պետք է ապրենք ամբողջ տարին, բայց իշխանություններն իրենց հայտարարություններով զրկում են մեզ մի կտոր հացի փող վաստակելու հնարավորությունից», – հայտարարեց բողոքի ակցիայի մասնակիցներից` Սևակը։

Նշենք, որ առավոտյան օբյեկտների տերերը փակել էին Սևան–Երևան ճանապարհը, բայց տեղի իշխանությունների հետ բանակցություններից հետո բացել էին մայրուղին` համաձայնելով հանդիպումն անցկացնել Սևանի քաղաքապետարանի շենքում։

Ինչպես հաղորդում է Sputnik Արմենիայի թղթակիցը, հանդիպումն ավարտվել է անարդյունք։ Քաղաքացիները պահանջում են, որ Հայաստանի շրջակա միջավայրի և առողջապահության նախարարներն անձամբ գնան, համոզվեն, որ ջուրն անվտանգ է և այդ մասին տեղեկացնեն հասարակությանը։

Որտե՞ղ է թաքնվել Սևանի վտանգը. ինչ տեսք ունի լիճը թռչնի թռիչքի բարձրությունից. տեսանյութ

Նշենք, որ կրկին «ծաղկած» Սևանա լճի վիճակը լրջորեն անհանգստացնում է ինչպես շարքային քաղաքացիներին, այնպես էլ բնապահպաններին, որոնք արդեն ահազանգում են և պահանջում փրկել Հայաստանի «մարգարիտը»։ Փորձագետները նշում են, որ լճում ջրի գույնի փոփոխության պատճառը կապտականաչավուն ջրիմուռների ծաղկելն է։ Որպես այլ պատճառ` նրանք նշում են լճի ջրի մակարդակի նվազումը։

Սևանը երես է թեքել իրեն աղտոտողներից. ով է ավելի շատ տուժում լճի կանաչ գույնից

Նշենք, որ Սևանա լիճը «ծաղկել» էր նաև 2018թ–ի ամռանը։ Այդ ժամանակ ջրիմուռների բուռն աճի հետևանքով Սևանը կանաչավուն երանգ էր ստացել։

Ըստ թեմայի

Սևանի ափամերձ տարածքներն առաջիկայում կդրվեն մրցույթի. Գեղարքունիքի մարզպետ
Սևանի ափին կովեր են սատկել. ի՞նչ կապ ունի լճի կանաչած ջուրը. լուսանկարներ
Սևանի մակարդակը բարձրացել է, կանաչելը` նվազել. Էրիկ Գրիգորյան
Հայտնի է` որոնք են Սևանի առավել ռիսկային տարածքները. այդտեղ լողալուց պետք է խուսափել
թեգերը:
ՀՀ Առողջապահության նախարարություն, Բողոքի ակցիա, Սևանա լիճ, Սևան

Գլխավոր թեմաներ