16:52 22 օգոստոսի 2019
Ուղիղ եթեր
  • USD475.91
  • GBP577.33
  • EUR527.40
  • RUB7.25
Մարիա Զախարովա

Հյուրընկալությունը սահմաններ չուներ. Զախարովան Սոլովյովին պատմել է հայաստանյան այցի մասին

© Sputnik / Владимир Астапкович
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
147 0 0

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Հայաստանում շփվել է ամենատարբեր ոլորտների ներկայացուցիչների` լրագրողների, քաղաքական գործիչների, պաշտոնական այրերի հետ և անչափ տպավորվել այդ շփումներից։

ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի-Sputnik. Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան դարձյալ խոսել է վերջերս Հայաստան կատարած իր այցից ստացած տպավորությունների մասին։

«Ռոսիա 24» հեռուստաալիքի «Կիրակնօրյա երեկո Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդաշարի եթերում Զախարովան ասել է, որ Հայաստանում հյուրընկալությունը սահմաններ չունի։

«Ինձ ընդունել են բացարձակապես տարբեր մարդիկ։ Քանի որ գործուղման էի մեկնել՝ զրուցել եմ լրագրողների, պաշտոնական այրերի հետ, շփվել մշակույթի ոլորտի ներկայացուցիչների և պարզապես հասարակ քաղաքացիների հետ»,-պատմել է Զախարովան։

Նրա խոսքով` այդ հանդիպումների ժամանակ քննարկել են քաղաքական, պատմական թեմաներ, ինչպես նաև բավական ցավոտ հարցեր։

«Ինձ ապշեցրել է, թե ինչպես են շատ տաքարյուն այդ մարդիկ, որոնց համար պատմության, սեփական մշակույթի և այլ հարցերը ազգային արժանապատության մաս են կազմում, հարգանքով շփվում և զրուցում ամենաբարդ թեմաներով։ Դա քաղաքավարության, մեծության նշան է, ինչը ոչ բոլորին է հասու»,-ասել է Զախարովան։

«Մարիա ջան, հրաշք եք, մնացեք Հայաստանում». Զախարովան նոր լուսանկարներ է հրապարակել

Ավելի վաղ Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում մասնակցում էր հայ–ռուսական խորհրդատվություններին։ Նա ակտիվորեն լուսանկարներ էր տեղադրում Հայաստանի զբոսաշրջային հայտնի վայրերից, այդ թվում` Սևանից, Դիլիջանից, Հաղարծինից և Երևանից։

Հոգիս թռչում է երկինք. Մարիա Զախարովան «համով» լուսանկարներ է հրապարակել Երևանից

Ըստ թեմայի

Կոպիտ խախտում է. Զախարովան` Ադրբեջանից ՌԴ հայ քաղաքացիների արտաքսման մասին
Զախարովան խոսել է Երևանում Ռոդնինայի անվան դպրոցը վերանվանելու մասին
«Սադրիչներին մի լսեք». Զախարովան թարմացրել է Փաշինյանի ելույթին վերաբերող գրառումը
Ղարաբաղի հարցը կքննարկե՞ն Բրատիսլավայում. պատասխանում է Զախարովան
Զախարովան Հայաստանի հետ կապված կարևոր խորհուրդ է տվել զբոսաշրջիկներին
թեգերը:
Ռուսաստան, Երևան, Հայաստան, Մարիա Զախարովա

Գլխավոր թեմաներ