19:55 23 փետրվարի 2020
Ուղիղ եթեր
  • USD478.35
  • GBP617.79
  • EUR517.05
  • RUB7.43
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
228 0 0

Արտակարգ իրավիճակների նախարարությունը պարզել է, որ Ծիծեռնակաբերդի անտառի՝ մարզահամերգային համալիրին հարակից տարածքում բուսածածկ տարածքը հրդեհել են երկու մարդ։

ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի-Sputnik. Հուլիսի 14-ին Ծիծեռնակաբերդի տարածքում բռնկված հուժկու հրդեհը մարդկային ձեռքի գործ է։ Այս մասին հայտնում է ԱԻՆ լրատվական ծառայությունը։

Տարածված հաղորդագրության համաձայն՝ հուլիսի 14-ին քաղաքացիներն ահազանգել են Արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայություն և հայտնել, որ Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մոտակայքում՝ Ծիծեռնակաբերդի անտառում, բուսածածկ տարածքը հրդեհել են երկու անձը չպարզված քաղաքացի և դիմել փախուստի:

Նախարարությունն այդ հաղորդագրությունն ուղարկել է ՀՀ ոստիկանություն, որ միջոցներ ձեռնարկեն հրդեհի հանգամանքները պարզելու և մեղավորներին օրենքով սահմանված կարգով պատասխանատվության ենթարկելու համար:

Հիշեցնենք, որ հուլիսի 14–ին` Ծիծեռնակաբերդի մոտակայքում, իսկ հուլիսի 13–ին` Երևանի Բուսաբանական այգում բռնկված հրդեհներին տրվել էր բարդության` «ԲԻՍ 1» աստիճան։ Հրշեջներին դժվարությամբ էր հաջողվել մարել դրանք։

Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի մոտակայքում բռնկած հրդեհը մարվել է. տեսանյութ

Ըստ թեմայի

Հրդեհ Երևանի կենտրոնում. լուսանկարներ և տեսանյութ
Կառավարության շենքում հրդեհ է
Հրդեհ Երևանի փոքր կենտրոնի տներից մեկում. մոխրացել են տանիքի փայտյա կառուցատարրերը
Հրդեհ Դալմայի այգիներում
Ծիծեռնակաբերդի տարածքում հատուկ հսկողություն կսահմանվի
թեգերը:
ՀՀ Ոստիկանություն, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն (ԱԻՆ), հրդեհ, Ծիծեռնակաբերդ

Գլխավոր թեմաներ