16:52 22 օգոստոսի 2019
Ուղիղ եթեր
  • USD475.91
  • GBP577.33
  • EUR527.40
  • RUB7.25
Նիկոլ Փաշինյան

Փաշինյանն օպերատիվ շտաբ է ստեղծել` աղետների դեմ պայքարելու համար

© Sputnik / Asatur Yesayants
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան (827)
39 0 0

ճգնաժամային կառավարման նման խումբ կառավարությունում ստեղծվել էր դեռ 2010թ.–ին։ 9 տարի առաջ հաստատված խմբի անդամների ցանկում բացառապես նախկին պաշտոնյաների անուններ են։

ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի — Sputnik. ՀՀ վարչապետը կառավարությունում աղետների կանխարգելման նոր շտաբ է ստեղծել։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության պաշտոնական կայքից։

Վարչապետի որոշումից պարզ է դառնում, որ շտաբը զբաղվելու է աղետների ռիսկերի նվազեցմամբ ու արտակարգ իրավիճակների կանխարգելմամբ, դրանց հետևանքների վերացմանն ուղղված միջոցառումների իրականացմամբ` դրանց իրականացման ընթացքի ու արդյունքների մասին պարբերաբար տեղյակ պահելով վարչապետին։

Նշենք, որ շտաբի պետ նշանակվել է ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը։ Շտաբի անդամներ են նշանակվել առողջապահության, պաշտպանության ու շրջակա միջավայրի, տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարների տեղակալները, ոստիկանության, ԱԱԾ, քաղաքաշինության կոմիտեի անտառային կոմիտեի ղեկավարների տեղակալները։ Ըստ անհրաժեշտության շտաբի աշխատանքներին կարող են մասնակցել նաև մարզպետների, Երևանի քաղաքապետի տեղակալները, «Հայանտառ» ՊՈԱԿ–ի տնօրենը։

Ի դեպ, ճգնաժամային կառավարման նման խումբ կառավարությունում ստեղծվել էր դեռ 2010թ–ին` վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ։ Շտաբի կազմը, սակայն, թարմացման կարիք ուներ։ 9 տարի առաջ հաստատված անդամների ցանկում բացառապես նախկին պաշտոնյաների անուններ են։

Խոտի մեջ նետած ծխախոտի «ուժը», կամ ում շահերից է բխում անապատացված Հայաստանը

Հետաքրքրական է, որ Ճգնաժամային խմբի կազմը վարչապետ Փաշինյանը որոշեց թարմացնել հատկապես այն ժամանակ, երբ Հայաստանում պաշտոնապես հայտարարվեց բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակի մասին։ Միաժամանակ չեն դադարում նաև Սևանա լճին սպառնացող բնապահպանական աղետի մասին մասնագետների ահազանգերը։

թեմա:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան (827)

Ըստ թեմայի

Կառավարության մասնաշենքում ռումբ կա՞. ԱԻՆ–ն ահազանգ է ստացել. լուսանկարներ
Ինչու են երևանյան վերելակներն ավելի հաճախ խափանվում. ԱԻՆ–ն ունի հարցի պատասխանը
ԱԻՆ–ը զգուշացնում է` բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ է. եղանակի տեսություն
թեգերը:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն (ԱԻՆ), Ֆելիքս Ցոլակյան, Նիկոլ Փաշինյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ