01:37 05 հուլիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD483.84
  • GBP602.38
  • EUR543.30
  • RUB6.81
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
40 0 0

Գործադիրում կայացած աշխատանքային քննարկման մասին առայժմ հայտնի են միայն վարչապետի ներկայացրած խնդիրները։ Թե ինչ լուծումներ են առաջարկվել, պաշտոնական լրահոսը լռում է, վարչապետը խոստանում է` մանրամասներն առաջիկայում։

ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի — Sputnik. ՀՀ կառավարությունում վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կայացել է խորհրդակցություն` պետգնումների համակարգի ու դրա բարեփոխումների վերաբերյալ։ Facebook սոցիալական ցանցի իր էջում այս մասին գրել է Փաշինյանը և հրապարակել խորհրդակցության տեսանյութը:

«Մենք ուզում ենք, որ պետգնումների համակարգը բարեփոխվի այն ուղղությամբ, որ լինի հնարավորինս ճկուն և մոբիլ, միևնույն ժամանակ պահպանի արդար մրցակցության սկզբունքը և հնարավորինս զերծ լինի կոռուպցիոն երևույթներից, երրորդը` երաշխավորի պետական միջոցների ծախսման որակն ու ստացվող արդյունքը»,– քննարկման բացման խոսքում ասում է Փաշինյանը։

Նա նաև կարևորում է այն հանգամանքը, որ պետական գնումների համակարգն աջակցի տեղական բիզնեսի զարգացմանը։

Վարչապետը նշում է, որ կա տեսակետ, որ գործող համակարգն ըստ էության համապատասխանում է այդ չափանիշներին, բայց պետք է բարձրացնել դրա վերաբերյալ իմացության մակարդակը պետական առանձին մարմիններում։

Մեկ այլ տեսակետի համաձայն, ըստ վարչապետի, խնդիրը ոչ թե բուն գնումների համակարգում է, այլ կից ընթացակարգերի։

Վարչապետը հույս է հայտնում, որ անհրաժեշտ լուծումները կգտնվեն քննարկման ընթացքում ծավալվող բանավեճի ընթացքում։

Կոռուպցիա ասելով նկատի չունենք միայն նախկինը. Փաշինյանն ասել է` ինչպես պայքարել դրա դեմ

Թե կառավարության անդամներն ինչ եզրահանգման են եկել քննարկման ընթացքում, կառավարությունն այս պահին չի հայտնում։

Իսկ վարչապետը Facebook-ի պաշտոնական էջում գրել է. «Այսօրվա խորհրդակցությունը չափազանց կարևոր արդյունքներ ունեցավ, կայացվեցին ռազմավարական նշանակության որոշումներ»:

Միաժամանակ Փաշինյանը խոստացել է, որ մանրամասները կներկայացվեն առաջիկայում:

Նիկոլ Փաշինյանի ու նախարարի երկխոսությունը կամ պետական ո՞ր ծրագիրը կոռուպցիոն ռիսկ չունի

Ըստ թեմայի

Նախարարությունը մեկնաբանեց վեթինգի մասին ԵԽ զեկույցը. իսկ Փաշինյանը հետո կխոսի
Փաշինյանն օպերատիվ շտաբ է ստեղծել` աղետների դեմ պայքարելու համար
Նիկոլ Փաշինյանը հուսով է` տաքսու վարորդներն ու կրպակավարները լավ կընդունեն զբոսաշրջիկներին
Սարգսյանն ու Փաշինյանը շնորհավորել են Մերկելի ծննդյան տարեդարձը. պաշտոնյաների մաղթանքները
թեգերը:
տեսանյութ, Նիկոլ Փաշինյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ