00:15 21 հոկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.34
  • GBP614.19
  • EUR530.17
  • RUB7.45
Նիկոլ Փաշինյան

Մեղավորները պիտի պատժվեն. Փաշինյանն անդրադարձել է Իջևանում կատարված դեպքերին

© Sputnik / Asatur Yesayants.
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
20401

ՀՀ վարչապետը Facebook-ում գրառում է կատարել ու իջևանում տեղի ունեցող իրադարձություններին վերաբերյալ տեսանյութ հրապարակել։

ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի — Sputnik. Ապօրինի ծառահատումները կասեցնելու ենք ամենայն վճռականությամբ: Facebook-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով Իջևանում հուլիսի 17-ին տեղի ունեցած միջադեպին։

«Երեկվա դեպքերի մեղավորները, ինչպես նաև ապօրինի ծառահատումների կազմակերպիչները պիտի պատժվեն խստությամբ»,– հայտարարել է վարչապետը։

Փաշինյանը հրապարակել է նաև Տավուշի մարզում ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի` ոստիկանության ծառայողների հետ այսօր առավոտյան անցկացրած տողանի տեսանյութը, որտեղ վերջինը ոստիկանական ուժերին հրահանգում է կանխարգելել հետագա հնարավոր զարգացումները։

«Թեպետ վերականգնված է հասարակական կարգը, բայց դուք այստեղ եք, որպեսզի կանխարգելեք հետագա հնարավոր զարգացումները»,– տեսանյութում հայտարարում է Օսիպյանը` շնորհակալություն հայտնելով ծառայակիցներին`կատարած աշխատանքի համար։

«Հանդուրժող չենք լինելու որևէ մեկի նկատմամբ։ Յուրաքանչյուրն իր արարքի համար պետք է կրի օրենքով համապատասխան պատիժը»,– ասել է նա։

Իջևանի անկարգությունների դեպքով 13 անձ է ձերբակալվել

Հիշեցնենք` երեկ` հուլիսի 17-ի ուշ երեկոյան Իջևանում անտառահատումների պահանջով ճանապարհը փակած ցուցարարների և ոստիկանության ծառայողների միջև բախումներ էին տեղի ունեցել, ինչի հետևանքով ոստիկանության 12 ծառայողներ ու 1 քաղաքացի վիրավորվել է:

Դեպքի վայր էր մեկնել նաև ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը, Իջևան էին տեղափոխվել նաև մեծ քանակությամբ ոստիկանության ուժեր։

Ըստ թեմայի

Գյուղապետի տեղակալը ծեծել է համագյուղացուն. նրան բերման են ենթարկել
Ի՞նչ է իրականում կատարվել. գործարար Կարեն Կարապետյանի որդու բացառիկ հարցազրույցը
«Մեր մոտեցումը միանշանակ է և անդրդվելի». Տավուշի մարզպետը խոսել է. տեսանյութ
թեգերը:
Մեղադրանք, Բողոքի ակցիա, Վալերի Օսիպյան, Նիկոլ Փաշինյան, Մարզ, Իջևան, Հայաստան

Գլխավոր թեմաներ