03:28 23 սեպտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.13
  • GBP596.40
  • EUR525.98
  • RUB7.47
Ռոբերտ Քոչարյան

ՍԴ-ն Ռոբերտ Քոչարյանի գործով դիմում է ՄԻԵԴ և Վենետիկի հանձնաժողով

© Sputnik / Andranik Ghazaryan
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
19701

Մինչև ՄԻԵԴ–ի ու Վենետիկի հանձնաժողովի պատասխանը ստանալը գործերի վարույթները կկասեցվեն։

ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի – Sputnik. Սահմանադրական դատարանը որոշել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով խորհրդատվական կարծիք ստանալու համար դիմել ՄԻԵԴ և Վենետիկի հանձնաժողով։ Այս մասին հայտնում է ՍԴ մամուլի ծառայությունը։

«Հուլիսի 18-ին ՍԴ–ն որոշել է «Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի և Ռոբերտ Քոչարյանի դիմումների հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործերով խորհրդատվական կարծիք ստանալու նպատակով դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարանին և Վենետիկյան հանձնաժողովին»,- նշված է հաղորդագրության մեջ

Մինչև ՄԻԵԴ–ի ու Վենետիկի հանձնաժողովի պատասխանը ստանալը հիշյալ գործերի վարույթները կկասեցվեն։

Հիշեցնենք` մայիսի 18-ին Երևանի ընդհանուր իրավասությունների Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատարանը՝ դատավոր Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ,  որոշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակել։

Մայիսի 14-ին ԼՂՀ նախկին և ներկա նախագահներ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու երաշխավորագիր էին ներկայացրել դատարան։ Մինչ այդ, գործի նախաքննության փուլում, Արցախի նախագահները նույնաբովանդակ միջնորդություն էին ներկայացրել նաև ՀՀ գլխավոր դատախազին։

Դատավոր Դավիթ Գրիգորյանը հայտնել էր, որ երաշխավորությունը ներկայացնելու համար երաշխավորները պարտադիր պետք է ներկայանան դատարան։

Մայիսի 16-ին նախագահները ներկայացել էին դատարան ու հաստատել իրենց երաշխավորագիրը` որպես անձնական երաշխիք վճարելով 500 000-ական դրամ։

Հունիսի 25–ին ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը որոշում կայացրեց կալանավորել Արցախի նախկին և ներկա նախագահների անձնական երաշխավորությամբ ազատ արձակված Ռոբերտ Քոչարյանին, իսկ նրա և մյուսների վերաբերյալ գործի վարույթը կասեցնելու առաջին ատյանի դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի որոշումը բեկանել և գործն ուղարկել նոր քննության։

Ըստ թեմայի

Ես ոչ մեկի հետ էլ հատուկ թելերով կապված չեմ. Մհեր Գրիգորյանը` Քոչարյանի հետ կապերի մասին
Փաշինյանն ու Տուսկը զբոսնել են Երևանում Քոչարյանի կողմնակիցների բղավոցների ուղեկցությամբ
Ռոբերտ Քոչարյանի հարցը Մնացականյանի ու Լավրովի հանդիպմանը չի քննարկվել. ԱԳՆ
Դատարանը մերժել է Սեդրակ Քոչարյանի հայցն ընդդեմ Արթուր Վանեցյանի
թեգերը:
Սահմանադրական դատարան, Ռոբերտ Քոչարյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ