22:17 26 մայիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD483.82
  • GBP595.63
  • EUR530.41
  • RUB6.81
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
Եղանակը Հայաստանում (789)
54 0 0

Երևան քաղաքում հուլիսի 19-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի — Sputnik. Հանրապետության տարածքում հուլիսի 19-ին, հյուսիսային շրջանների առանձին հատվածներում, 23-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ:Հուլիսի 20-22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունը, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 15-20 մ/վ:

Գերատեսչությունը նաև զգուշացնում է, որ առաջիկա 5 օրերին՝ հովտային և նախալեռնային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:

Օդի ջերմաստիճանը հուլիսի 21-ին կբարձրանա 2-3 աստիճանով, 23-ի ցերեկը նույնքան կնվազի։

Երևան քաղաքում հուլիսի 19-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 23-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:

թեմա:
Եղանակը Հայաստանում (789)
թեգերը:
եղանակ, հրդեհ, շոգ, ամառ, Անձրև, Հայաստան

Գլխավոր թեմաներ