12:14 09 ապրիլի 2020
Ուղիղ եթեր
  • USD496.58
  • GBP612.23
  • EUR539.43
  • RUB6.56
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
77 0 0

Խուզարկություն է իրականացվել ՀՀ երկրորդ նախագահի գործով դատավորի օգնականի և գործավարի աշխատասենյակներում, նրանց համակարգիչներն առգրավվել են։

ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի - Sputnik. Զուգադիպություն է, թե ոչ՝ բայց դատավոր Դավիթ Գրիգորյանից փաստաթղթերը վերցրել են այն բանից հետո, երբ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները նրան են ներկայացրել գրավի միջնորդությունը քննելու համար անհրաժեշտ նյութերը։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ երկրորդ նախագահի փաստաբանական թիմը։

Ինչպես արդեն հայտնել էինք՝ հուլիսի 16–ին խուզարկել էին դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակը։ Նա այդ ժամանակ արձակուրդում է եղել։ Գրիգորյանն այն դատավորն է, որը, հիմք ընդունելով Արցախի ներկա ու նախկին նախագահների միջնորդությունը, Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու որոշում էր կայացրել։

«Զուգադիպություն է, թե ոչ, բայց Գրիգորյանից նյութերը վերցրել են այն բանից հետո, երբ Քոչարյանի փաստաբանները դատարանների նախագահներին ու ԲԴԽ-ին, իսկ հիմնականը` դատավոր Արմեն Դանիելյանին գրություն են ուղարկել՝ նշելով, որ իրենց կողմից ներկայացված գրավի միջնորդությունը պետք է անհապաղ քննվի։ Ավելին, այդ գործընթացի համար անհրաժեշտ նյութերը փաստաբաններն արդեն իսկ տրամադրել են դատավոր Գրիգորյանի կազմին»,–նշված է նրանց հայտարարության մեջ։

Հայտնի է դարձել` Գրիգորյանի աշխատասենյակում կատարված խուզարկության արդյունքում առգրավվել են Քոչարյանի գործին առնչվող փաստաթղթեր և կրիչներ։ Խուզարկություն է իրականացվել նաև դատավորի օգնականի և գործավարի աշխատասենյակներում, առգրավվել են նրանց համակարգիչները, ինչի արդյունքում, ըստ Քոչարյանի պաշտպանական խմբի, կազմալուծվել է դատավորի գրասենյակի աշխատանքը։

Հիշեցնենք, որ Գրիգորյանի աշխատասենյակում կատարված խուզարկությունից հետո նրա պաշտպանը` Գեորգի Մելիքյանը, դիմել է Բարձրագույն դատական խորհուրդ. նա համարում է, որ խուզարկությունն անօրինական է։

Դատավոր Դավիթ Գրիգորյանի դեմ բողոք ներկայացրած քաղաքացու փաստաբան Գարիկ Մալխասյանը, հաստատելով, որ դատավորի դեմ քրեական գործ է հարուցվել, ավելի վաղ նշել էր, որ իրենց հարուցած քրգործը որևէ կապ չունի Քոչարյանի գործի հետ։ Գրիգորյանի դեմ հաղորդում էր ներկայացվել ՀՔԾ` նրա կողմից առերևույթ հանցանք կատարելու համար։

Հունիսի 25-ին, սակայն, Վերաքննիչ քրեական դատարանը վերացրել էր Արցախի նախկին ու ներկա նախագահների անձնական երաշխավորությունը, և որոշել Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց կիրառել կալանավորումը։ Դատարանը բեկանել էր նաև գործի վարույթը կասեցնելու և ՍԴ դիմելու որոշումը։

Ռոբերտ Քոչարյանին ազատելու որոշում կայացրած դատավորի աշխատասենյակը խուզարկել են

Ըստ թեմայի

ՍԴ–ն վարույթ է ընդունել Քոչարյանի գործով դատարանի հարցադրման առանցքային մասը. Վարդևանյան
Ես ոչ մեկի հետ էլ հատուկ թելերով կապված չեմ. Մհեր Գրիգորյանը` Քոչարյանի հետ կապերի մասին
Ռոբերտ Քոչարյանի հարցը Մնացականյանի ու Լավրովի հանդիպմանը չի քննարկվել. ԱԳՆ
Քոչարյանի փաստաբանները վճռաբեկ բողոք են ներկայացրել ՍԴ դիմելու որոշումը բեկանելու դեմ
Ինչի համար է քրգործ հարուցվել Դավիթ Գրիգորյանի դեմ, և ինչ կապ ունի այն Քոչարյանի գործի հետ
թեգերը:
Ռոբերտ Քոչարյան, Դավիթ Գրիգորյան, Դատավոր

Գլխավոր թեմաներ