09:10 19 սեպտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.22
  • GBP593.51
  • EUR526.22
  • RUB7.39
Կաթողիկոսն ու արդարադատության նախարարը քննարկել են «Ստամբուլյան կոնվենցիան»

Կաթողիկոսն ու արդարադատության նախարարը քննարկել են «Ստամբուլյան կոնվենցիան»

© Photo : Info Service Dept of the Mother See
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
Ստամբուլյան կոնվենցիա (19)
106 0 0

Հանդիպման ընթացքում խոսվել է ընդհանուր մարտահրավերների և հանրության մեջ օրենսդրության առնչությամբ անհանգստություն առաջացնող հարցերի մասին:

ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի — Sputnik. Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում այսօր ընդունել է ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին:

Ինչպես տեղեկացնում են Մայր Աթոռի մամլո դիվանից, զրույցի ընթացքում խոսվեց ընդհանուր մարտահրավերների և հանրության մեջ օրենսդրության առնչությամբ անհանգստություն առաջացնող հարցերի մասին: Մասնավոր քննարկման առարկա դարձավ «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման ու դրա դեմ պայքարի մասին» Եվրոպայի խորհրդի կամ այլ կերպ ասած` «Ստամբուլյան կոնվենցիան»:

Ի պատասխան Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից առաջ քաշված մտահոգությունների ՀՀ արդարադատության նախարարը և նախարարի տեղակալ Քրիստիննե Գրիգորյանը փաստաթղթի առնչությամբ ներկայացրեցին իրենց դիտարկումները:

թեմա:
Ստամբուլյան կոնվենցիա (19)

Ըստ թեմայի

Ստամբուլյան. «Մեծ ջանքեր ենք թափել, որպեսզի այս ավիաընկերությանը բերենք Հայաստան»
Ստամբուլյան երկսայր կոնվենցիան, կամ ինչու է աղմկում «հայկական համացանցը»
Բռնության պատմությունների թիրախային ժայթքումը, կամ ամեն ինչ հանուն Ստամբուլյան կոնվենցիայի
թեգերը:
Նախարար, Կին, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ, Ռուստամ Բադասյան, Ստամբուլյան կոնվենցիա

Գլխավոր թեմաներ