00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:41
19 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
45 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:23
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:50
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչո՞ւ է բարդացել Շենգենյան վիզա ստանալը. պատգամավորն ու մասնագետը մտահոգ են

© Sputnik / Aram NersesyanШенгенская виза
Шенгенская виза - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Եվրոպա մեկնել ցանկացող ՀՀ քաղաքացիները վերջին ամիսներին ավելի հաճախ են Շենգենյան վիզայի մերժում ստանում։ Մերժումների քանակն անցնում է թույլատրելի բոլոր սահմանները։

Ռուբեն Գյուլմիսարյան, Sputnik Արմենիա

Մինչև վերջերս ՀՀ քաղաքացիների համար շատ ավելի հեշտ էր Շենգենյան վիզա ստանալը, բայց վերջին ամիսներին իրավիճակը փոխվել է։ Տարօրինակ կերպով եվրոպական որոշ երկրների դեսպանատների դիրքորոշման խստացումը համընկել է Հայաստանի ու ԵՄ–ի միջև վիզային ռեժիմի ազատականացման մասին խոսակցությունների հետ։ Անհասկանալի է` ինչով է սա պայմանավորված։ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը ՀՀ ԱԳՆ է դիմել ու պարզաբանումներ խնդրել։

Зограб Мнацаканян и Федерика Могерини перед началом заседания Совета Партнерства Армения-ЕС (13 июня 2019). Брюссель - Sputnik Արմենիա
Վիզայի ազատականացում, ԼՂ խնդիր, ԵՄ աջակցություն. Մնացականյանը հանդիպել է Մոգերինիին

Ինչպես կարելի էր ակնկալել, արտգործնախարարությունից պատասխանել են, որ այդ իրավիճակն իրենց էլ է անհանգստացնում։ Բնականաբար, ԱԳՆ պատասխանն առավելագույն դիվանագիտական էր ու նվազագույն տեղեկատվական, բայց այսպիսին է այդ նախարարության յուրահատկությունը։

«Այդ հարցը տարբեր պարբերաբար բարձրացվել է ԵՄ բարձրաստիճան ղեկավարության և ՀՀ-ում հավատարմագրված դեսպանների հետ հանդիպումների ժամանակ Հայաստանի ԱԳ նախարարի, փոխնախարարի և հյուպատոսական վարչության պետի կողմից: Միաժամանակ, հայկական կողմն իր մտահոգությունն է հայտնել ԵՄ գործընկերների կողմից վիզաների դյուրացման համաձայնագրի ոչ պատշաճ կիրառման առնչությամբ:Հայտնում ենք նաև, որ խնդրո առարկան առաջիկայում Երևանում նախատեսվող Հայաստան-ԵՄ վիզաների դյուրացման համաձայնագրի համատեղ կոմիտեի 5-րդ հանդիպման օրակարգում է և կրկին կներկայացվի ԵՄ գործընկերների ուշադրությանը»,- գրված է ԱԳՆ պատասխանի մեջ։

Ани Минасян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Մինասյան. «ԱՊՀ տարածքում Շենգենյան վիզա ստանալու ամենաբարդ պայմանները Հայաստանում են»

Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում Անի Սամսոնյանն ասաց, որ այս տեղեկության համաձայն՝ մերժումներ շատ են եղել ու բարդություններ են առաջացել Գերմանիայի դեսպանատան հետ։ Նրան դիմել են ծանոթ ու անծանոթ մարդիկ, որոնք դժգոհ էին ոչ միայն մերժումներից, այլև հերթագրվելու հնարավորության բացակայությունից։ Հենց այդ բողոքներն են դրդել Սամսոնյանին դիմել արտգործնախարարություն։

Վիզայի հետ կապված հարցերի մասնագետ, Վիզաների աջակցման կենտրոնի աշխատակից Անի Մինասյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց, որ խնդիրը ոչ այնքան մերժումների ավելացումն է, որքան ընդունելության ու հարցազրույցի հերթագրման հետ կապված տեխնիկական բարդությունները։ Մինասյանը նշում է, որ շատ են բողոքում հատկապես Գերմանիայի ու Լեհաստանի դեսպանատներից։ Իսկ, օրինակ, Հունաստանի ու Լիտվայի դեսպանատներում նման խնդիրներ գրեթե չեն առաջանում։

Բացի այս, Մինասյանի խոսքով, ԱՊՀ այլ երկրների քաղաքացիներին բավական է բանկային հաշվի քաղվածք ներկայացնել, իսկ ՀՀ քաղաքացիներին որոշ դեսպանատներ սկսել են պահանջել նաև ֆինանսական միջոցների շարժի մասին տեղեկանք։ Մասնագետի խոսքով` դա հակասում է օրենքին, քանի որ նման տեղեկությունը ցանկացած երկրում գաղտնի պահվում:

Пекин - Sputnik Արմենիա
Կառավարությունն ընդունեց Չինաստանի հետ մուտքի վիզայի ազատականացման նախագիծը

Բացի այդ (շատ էլ թե XXI դարում ենք ապրում) մարդիկ կան, ու նրանք քիչ չեն, որոնք բանկային հաշիվ կամ էլեկտրոնային քարտ չունեն։ Օրինակ՝ տարեց մարդիկ, որոնց դա պետք չէ. ստացվում է` լեռնային գյուղի ինչ–որ պապիկ չի կարող Եվրոպա գնալ` թոռներին տեսնելու։

Մասնավոր զրույցներում մարդիկ ասում են, որ Չեխիայի դեսպանատունն, օրինակ, մերժել է մարդկանց, որոնք ինքնաթիռի տոմս ու կոնկրետ ամսաթվերի համար հյուրանոցի վճարված հաշիվ են ներկայացրել։ Մերժում ստացած մարդկանցից ոմանք այլ երկրների միջոցով են վիզա ստանում ու այդպես են իրենց ուզած վայր հասնում։ Բայց դրա համար լրացուցիչ ժամանակ ու լրացուցիչ գումար է պետք, ու բոլորը չէ, որ կարող են իրենց նման հնարքներ թույլ տալ։ Ու ընդհանրապես` ինչու պետք մարդկանց դնել մի իրավիճակի մեջ, որ նրանք ստիպված լինեն զարտուղի ճանապարհներ գտնել։

Ասում են` Գերմանիայի դեսպանատանն անհնար է առցանց հերթագրվել. առաջիկա երեք-չորս ամսվա համար բոլոր տեղերը զբազված են։

Այստեղից ակնհայտ ու ցավալի եզրակացություն. Եվրոպական դեսպանատներում ՀՀ քաղաքացիներին կասկածանքով են վերաբերվում (կամ սկսել վերաբերվել)` նրանց մեջ պոտենցիալ միգրանտների տեսնելով։

Посольство США в Армении - Sputnik Արմենիա
Ամերիկյան վիզա ստանալու հարցում իրավիճակը կարող է ցանկացած պահի փոխվել. հայտարարություն

Երևի մի շարք երկրների իշխանությունները դրա համար հիմք ունեն։ Չենք կարող հստակ ասել` որոնք են այդ հիմքերը, բայց պատճառներից մեկն այն է, որ գնալով ավելի շատ ՀՀ քաղաքացի է Եվրոպա գնում ու միգրանտ դառնում։ Սա, իհարկե, հակասում է պաշտոնական տվյալներին, թե վերջին տարվա ընթացքում միգրանտների թիվը պակասել է, հայրենադարձների թիվը` աճել, բայց եվրոպական երկրներում ծանոթ չեն հայկական վիճակագրությանը։ Իրենք իրենց վիճակագրությունն ունեն։

Ինչ վերաբերում է ֆինանսական փաստաթղթերը մանրամասն ներկայացնելուն, հավանաբար դեսպանատները շատ լավ գիտեն, որ մարդիկ պետք եղած գումարը նստեցնում են հաշվին ու տեղեկանքը ստանալուց անմիջապես հետո հանում այն։ Բայց այդպիսի բաներ միշտ եղել են ու հիմա էլ կան, ու ոչ միայն մեր երկրում, այլ օրինակ՝ Տաջիկստանում կամ Ղազախստանում. մենակ մենք չենք այդքան խելոք։ Մյուս կողմից էլ` ցանկացած դեսպանատանն ու հյուպատոսարանին, ինչպեսև ցանկացած նորմալ մարդուն, տհաճ է, երբ նրան խաբում են։

Հայաստանի անձնագրերը վրացականին շատ չեն զիջում. ԱԳ փոխնախարար

Այս բարդությունները, անկասկած, մի շարք գորոծոնների պտուղ են, որոնց մասին տեղեկությունը դեսպանատները նախընտրում են չտարածել ու պարտավոր էլ չեն դա անել։

Իսկ մեզ մնում է տրամաբանական բացատրություններ ու հիմնավորված պարզաբանումներ փնտրել վերոհիշյալի համար։ Հակառակ դեպքում ստիպված կլինենք ռասիստական մոտեցման մեջ մեղադրել Եվրոպային, ինչը մենք, բնականաբար, չենք անի։

Լրահոս
0