16:58 20 օգոստոսի 2019
Ուղիղ եթեր
  • USD475.90
  • GBP575.55
  • EUR527.39
  • RUB7.13
Նարեկ Կարապետյան

ՔԿ–ն հերքում է Նարեկ Կարապետյանի վարկածը. Քննչական կոմիտեն տեսանյութ ունի

© Sputnik / Asatur Yesayants
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
305 0 0

Նախաքննական մարմինը վստահեցնում է, որ տեսանյութերում հստակ երևում է` Նարեկ Կարապետյանն ու Տիգրան Ասլանյանը բռնություն են գործադրում տուժողի նկատմամբ։

ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի — Sputnik. Քննչական կոմիտեն արձագանքել է Վահե Պարազյանից առերևույթ առանձնապես խոշոր չափերի շորթում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի վերաբերյալ հրապարակումներին։

«Հայտնում ենք, որ զանգվածային լրատվության միջոցներով տարբեր անձանց կողմից հնչող հայտարարությունները, թե Նարեկ Կարապետյանին և Տիգրան Ասլանյանին առաջադրված մեղադրանքների հիմքում ընկած է միայն տուժողի ցուցմունքը, իրականությանը չեն համապատասխանում»,– նշված է ՔԿ–ի տարածած հաղորդագրության մեջ։

Նախաքննական մարմինը հայտնում է, որ քրեական գործով ձեռք բերված ապացույցների շարքում կան նաև տեսանյութեր, որոնցում հստակ երևում է, որ Նարեկ Կարապետյանն ու Տիգրան Ասլանյանը բռնություն ն գործադրում տուժող Վահե Պարազյանի նկատմամբ։

Այս հանգամանքը, ըստ ՔԿ–ի, չի հերքվել նաև վերջիններիս մասնակցությամբ կատարված քննչական գործողությունների արդյունքում:

Հիշեցնենք, որ հուլիսի 16–ին Հայաստանի քննչական կոմիտեն հայտնել էր, որ Նարեկ Կարապետյանին` նախկին պատգամավոր Կարեն Կարապետյանի (Սամվել Կարապետյանի եղբայրը) որդուն, մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով, այն է՝ կազմակերպված խմբի կողմից առանձնապես խոշոր չափի շորթում: Ըստ ԶԼՄ–ների` գործարար Վահե Պարազյանը հայտարարել էր, որ Նարեկ Կարապետյանը թիկնապահների հետ ծեծել է իրեն Երևանի ռեստորաններից մեկում և պահանջել 10 միլիոն եվրո:

Նարեկ Կարապետյանն ու նրա փաստաբանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հերքել էին այս մեղադրանքը` պնդելով, որ դա սուտ է, և ոչ մի ծեծ կամ շորթում չի եղել: Վահե Պարազյանի և Նարեկի ընկերոջ՝ Տիգրան Ասլանյանի միջև տեղի է ունեցել կենցաղային բնույթի վեճ: Այդ վեճը ծագել է այն պահին, երբ Վահե Պարազյանն անցել է փողոցը, իսկ Ասլանյանը եղել է մեքենայի ղեկին: Ապա Ասլանյանի և Պարազյանի միջև քաշքշուկ է սկսվել, իսկ Նարեկ Կարապետյանը դուրս է եկել մեքենայից և բաժանել նրանց: Հետո Կարապետյանն ու Ասլանյանը նստել են մեքենան ու հեռացել: Ավելի ուշ Պարազյանն իմացել է Նարեկ Կարապետյանի հեռախոսահամարը, զանգահարել ու հանդիպում պահանջել։

Կարապետյան․ «Մեկ մարդու ցուցմունքով քրեական գործ չի հարուցվում»

Կարապետյանի խոսքով՝ այդ վեճից հետո առաջին զրույցը (որին ներկա է եղել Պարազյանն ինքը՝ ընկերոջ հետ, բայց չի եղել Տիգրան Ասլանյանը) տեղի է ունեցել բավական հանգիստ և դրական մթնոլորտում: Նրանք պայմանավորվել են արդեն Ասլանյանի մասնակցությամբ հանդիպման մասին, որտեղ կողմերը պետք է վերջնականապես հաշտվեին:

Ըստ թեմայի

Նիկոլ Փաշինյանն ու Սամվել Կարապետյանը հանդիպել են. տեսանյութ
Միլիարդատեր Սամվել Կարապետյանի դուստրը նկարվել է կաթողիկոսի հետ. լուսանկարներ
Սամվել Կարապետյանի դուստրը Լոնդոնում է․ ի՞նչ է նա կորցրել մառախլապատ Ալբիոնում․ լուսանկար
Մեղադրանք է առաջադրվել գործարար Սամվել Կարապետյանի եղբորորդուն և նրա ընկերոջը
թեգերը:
տեսանյութ, ՀՀ քննչական կոմիտե, Նարեկ Կարապետյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ