13:15 17 հոկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.76
  • GBP608.06
  • EUR526.20
  • RUB7.42
Դավիթ Տոնոյան

Ինչպես է աշխատում Ադրբեջանի հետ անմիջական կապը. բացատրում է պաշտպանության նախարարը

© Sputnik / Asatur Yesayants
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
171 0 0

Անցած շաբաթ ադրբեջանական զինված ուժերը գնդակոծել են Հայաստանի Ելփին գյուղը։

ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի — Sputnik. Արցախում շփման գծի և հայ–ադրբեջանական սահմանի որոշ հատվածներում լարվածություն է նկատվում, բայց այն վերահսկելի է։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։

«Անհանգստանալու առիթ չկա։ Տարվում են ինժեներական աշխատանքներ, և երկու կողմից այդ աշխատանքները կանգնեցնելու փորձ է արվում», – նշեց նախարարը։

Անցած շաբաթ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդել էր, որ Ադրբեջանի կողմից կրակել են Վայոց Ձորի Ելփին գյուղի վրա։

Մեկնաբանելով այդ գնդակոծությունը` Տոնոյանն ասաց, որ դա նպատակային կրակոց չի եղել։ Ամեն դեպքում ձեռնարկվել են միջոցներ, այդ թվում` կապ է հաստատվել ադրբեջանական կողմի հետ` ապագայում նման միջադեպերը կանխելու համար։ Խոսքն օպերատիվ կապի մասին է, որի շուրջ պայմանավորվածություն է ձեռք բերվել անցած տարի Դուշանբեում Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ժամանակ։

Ժամանակին չկարողացանք պարզել հոգեվիճակը. Տոնոյանը` զինվորի ենթադրյալ ինքնասպանության մասին

Տոնոյանի խոսքով` օպերատիվ կապն այսպես է գործում. տեղի է ունենում միջադեպը, հայկական կողմը ստուգում է, այնուհետև նախազգուշացնում հակառակորդին, վերջինը միջոցներ է ձեռնարկում։ Նախարարն այդ գործընթացը դրական է գնահատում։

Ըստ թեմայի

Ադրբեջանցիները գիշերը Նախիջևանից կրակել են Ելփին գյուղի վրա
Մարտական դիրքում մահացած զինծառայողը վեց ամիս առաջ էր զորակոչվել բանակ
թեգերը:
Սահման, կրակոց, Արցախ, Դավիթ Տոնոյան, Ադրբեջան, Հայաստան

Գլխավոր թեմաներ