05:39 03 ապրիլի 2020
Ուղիղ եթեր
  • USD504.50
  • GBP628.41
  • EUR551.62
  • RUB6.43
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
Մանվել Գրիգորյանի շուրջ ծավալված իրադարձությունները (228)
53 0 0

ԱԺ նախկին պատգամավորի դեմ հարուցված քրգործով դատական հաջորդ նիստը կկայանա մեկ շաբաթ անց։

ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի— Sputnik. Դատաբժշկական փորձաքննության կատարման նպատակով բժիշկները կայցելեն ԱԺ նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանին։ Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանում Մանվել Գրիգորյանի ու նրա կնոջ` Նազիկ Ամիրյանի դեմ հարուցված քրգործով դատական նիստի ժամանակ այս մասին ասաց դատավոր Մնացական Մարտիրոսյանը։

«Բժիշկները Մանվել Գրիգորյանին կայցելեն հուլիսի 25–ին, ժամը 12–ին»,– նշեց դատավորը։

Մարտիրոսյանի խոսքով` պաշտպանական կողմի ներկայացրած փորձագետներն այս պահին չեն կարող ներգրավվել այն հանձնախմբում, որը պետք է գեներալ Մանվել Գրիգորյանի առողջության վերաբերյալ դատաբժշկական փորձաքննություն անցկացնի։

«Պաշտպանական խմբի ներկայացրած փորձագետներին չենք կարող ընդգրկել դատաբժշկական փորձաքննության խմբում, քանի որ նրանք դատարան չեն ներկայացել ու բժշկական որակավորման մասին փաստաթղթեր չեն ներկայացրել։ Իսկ դատարանը պարտավոր է ողջամիտ ժամկետում քննել գործը, այդ պատճառով մենք շարունակելու ենք վարույթը»,–ասաց նա։

Դատավորի խոսքով` եթե հաջորդ նիստի ժամանակ ներկայանան փորձագետները և փաստաթղթերը ներկայացնեն, ապա կներգրավվեն այդ խմբում։

Դատական հաջորդ նիստը նշանակվեց հուլիսի 30–ին, ժամը 13–ին։ Դրանից հետո դատավորն արձակուրդ կմեկնի, ու դատական հաջորդ նիստը կկայանա օգոստոսի 20–ին, ժամը 12–ին։

Մանվել Գրիգորյանը ներկա չէր այսօրվա նիստին։

Հիշեցնենք` հուլիսի 2-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը որոշում էր կայացրել գեներալ Մանվել Գրիգորյանի նկատմամբ միջգերատեսչական հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություն անցկացնելու մասին։

Նույն օրը դատական նիստն ընդհատվել էր Գրիգորյանի առողջության կտրուկ վատանալու պատճառով։ Մանվել Գրիգորյանը տեղափոխվել էր «Նաիրի» ԲԿ, որտեղ բժիշկների հսկողության տակ է գտնվում մինչև օրս։

Մանվել Գրիգորյանի պաշտպանները մտադիր են դատի տալ Էջմիածնի քաղաքապետին

Գրիգորյանը մեղադրվում է 6 հոդվածով` ապօրինի զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ:

Նրան մեղադրանք է առաջադրվել 2018 թ. հունիսի 19-ին։

Դատախազը նույնպես պետք է Մանվել Գրիգորյանի հիվանդություններից ունենա, որ... Նազիկ Ամիրյան

թեմա:
Մանվել Գրիգորյանի շուրջ ծավալված իրադարձությունները (228)

Ըստ թեմայի

«Հերոսը չի սողում, իսկ շոու սարքելը հեշտ է». Նազիկ Ամիրյանը`Մանվել Գրիգորյանի մասին
Մանվել Գրիգորյանին սայլակով տեղափոխել են մեկուսարան. 24News. տեսանյութ
Մանվել Գրիգորյանի պաշտպանները հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել
ՄԻԵԴ-ը Մանվել Գրիգորյանի վերաբերյալ որոշում է կայացրել
թեգերը:
բժիշկ, Մանվել Գրիգորյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ