00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Աղտոտված արագիլները սովի են մատնված. նրանք չեն կարողանում թռչել ու իրենց վրա ցեխ են քսում

© Sputnik / Asatur YesayantsАист с испачканными перьями в селе Овташен, Араратская область
Аист с испачканными перьями в селе Овташен, Араратская область - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Արարատյան արագիլների աղտոտման առեղծվածը դեռ չբացահայտված՝ մասնագետները մեկ այլ առեղծվածի են հանդիպել։ Աղտոտված արագիլները, պարզվում է, հիմա էլ իրենք իրենց փետուրների վրա ցեխ են քսում։

ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի - Sputnik. Արարատի մարզում աղտոտված արագիլների թիվը վերջին օրերին ավելացել է։ Բնապահպանության և  ընդերքի տեսչական մարմնի Արարատի տարածքային բաժնի ավագ տեսուչ Արթուր Բադալյանը Sputnik Արմենիային պատմեց, որ նման եզրակացության են հանգել Արարատի մարզի Հովտաշեն գյուղում ու հարակից տարածքներում դիտարկումներ իրականացնող մասնագետները։

© Sputnik / Asatur YesayantsԱրագիլ
Աղտոտված արագիլները սովի են մատնված. նրանք չեն կարողանում թռչել ու իրենց վրա ցեխ են քսում - Sputnik Արմենիա
Արագիլ

«Այսօր լույսը բացվել է՝ այստեղ ենք եղել, առվոտյան ժամը 5-ին փորձել ենք հետևել, թե ուր են գնում, որտեղ են մտնում, որ սևանում են։ Ուրեմն՝ գնացել են, իջել Հրազդանի ափին, մենք մի 100 մ հեռավորությունից հեռադիտակով հետևել ենք. իրենք իրենց վրա ցեխ էին քսում»,– պատմեց Բադալյանը։

Արագիլների` նման անբնական պահվածքը նկատելով, տեսչության աշխատակիցները դիմել են լաբորատորիա, այդ ցեխից նմուշառում է կատարվել` դրա բաղադրությունը և արագիլների՝ նման վարքի գաղտնիքը բացահայտելու համար։

© Sputnik / Asatur YesayantsԱրագիլ
Աղտոտված արագիլները սովի են մատնված. նրանք չեն կարողանում թռչել ու իրենց վրա ցեխ են քսում - Sputnik Արմենիա
Արագիլ

Նմուշառում է արվել նաև տեղանքի ջրային տարածքներից, այդ թվում` Հրազդան գետից, բայց փորձաքննությունների արդյունքներն առայժմ  չեն ստացվել։

© Sputnik / Asatur YesayantsԱրագիլ
Աղտոտված արագիլները սովի են մատնված. նրանք չեն կարողանում թռչել ու իրենց վրա ցեխ են քսում - Sputnik Արմենիա
Արագիլ

Գիտությունների ազգային ակադեմիայի կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի Ողնաշարավոր կենդանիների լաբորատորիայի ղեկավար Մամիկոն Ղասաբյանը ևս արդեն շուրջ 10 օր պարբերաբար այցելում է Հովտաշեն` պարզելու արագիլների աղտոտման առեղծվածը։

«Ես կասկածում եմ, որ յուղոտվել են ինչ-որ տեղ, յուղոտվելուց հետո փոշին հավաքվել է յուղի վրա ու պնդանալով՝ մնացել փետուրների վրա։ Աղտոտման պրոցեսը մենք չենք նկատել, դրա համար էլ ոչ ոք չի կարող ասել, թե դա ինչպես է եղել»,– ասաց Ղասաբյանը։

© Sputnik / Asatur YesayantsԱրագիլ
Աղտոտված արագիլները սովի են մատնված. նրանք չեն կարողանում թռչել ու իրենց վրա ցեխ են քսում - Sputnik Արմենիա
Արագիլ

Ինչ վերաբերում է արագիլների՝ իրենք իրենց մարմինը ցեխով պատելուն, մասնագետը նման պահվածք անձամբ չի նկատել, բայց նախկինում հանդիպել է դեպքերի, երբ սաստիկ շոգից պաշտպանվելու համար արագիլներին իրենց ու իրենց ձագերի վրա կտուցով ջուր են ցողում։

© Sputnik / Asatur YesayantsԱրագիլ
Աղտոտված արագիլները սովի են մատնված. նրանք չեն կարողանում թռչել ու իրենց վրա ցեխ են քսում - Sputnik Արմենիա
Արագիլ

Մամիկոն Ղասաբյանն ու Հովտաշենի գյուղապետն արդեն մի քանի օր է, ինչ փորձում է աղտոտման աղբյուրը գտնել, բայց Հրազդանի ափին ամենօրյա դիտարկումներն առայժմ արդյունք չեն տվել։ Միայն շաբաթ օրը Ղասաբյանը գետի վրա յուղի շերտ է նկատել։

«Բայց այսօր մենք գնացինք, գետը մաքո՜ւր, մաքուր էր: Թեև, գետի ափերին մոտ, որտեղ ջուրը կանգնած է, մենք նկատեցինք սառած յուղի շերտ։ Դրա նմուշները փոխանցել ենք լաբորատոր փորձաքննության»,– ասաց նա։

© Sputnik / Asatur YesayantsԱրագիլներ
Աղտոտված արագիլները սովի են մատնված. նրանք չեն կարողանում թռչել ու իրենց վրա ցեխ են քսում - Sputnik Արմենիա
Արագիլներ

Մինչ լաբորատորիաները հետազոտում են իրենց հանձնված նմուշները, գիտնականներն էլ գլուխ են կոտրում արարատյան արագիլների առեղծվածը բացահայտելու համար: Աղտոտված թռչունների գոյությանն արդեն վտանգ է սպառնում։

© Sputnik / Asatur YesayantsԱրագիլ
Աղտոտված արագիլները սովի են մատնված. նրանք չեն կարողանում թռչել ու իրենց վրա ցեխ են քսում - Sputnik Արմենիա
Արագիլ

Բանն այն է, որ կեղտից ծանրացած ու իրար կպած փետուրներով թռչուններն ի վիճակի չեն թռչել ու դրա հետևանքով չեն կարողանում կեր հայթայթել։  Շատ հաճախ բնից թռչելով՝ արագիլն այլևս չի կարողանում վերադառնալ ձագերի մոտ ու նրանց համար կեր բերել։ Այսպիսով, Հովտաշենքի արագիլներն արդեն ավելի քան 10 օր գրեթե սովի են մատնված։ Թռչունների արտաքին տեսքն արդեն իսկ վկայում է, որ նրանք թուլացած են ու արդեն հազիվ են տեղաշարժվում նունիսկ քայլելով։

© Sputnik / Asatur YesayantsԱրագիլ
Աղտոտված արագիլները սովի են մատնված. նրանք չեն կարողանում թռչել ու իրենց վրա ցեխ են քսում - Sputnik Արմենիա
Արագիլ

Հովտաշեն համայնքի ղեկավար Սուրեն Մկրտչյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց, որ արագիլների հետ  կատարվածն ազդել է գյուղի բոլոր բնակիչների տրամադրության վրա։

«Արագիլները մեր համայնքի կոլորիտի անբաժան մի մասն են։ Փողոց կա՝ գրեթե բոլոր էլեկտրական սյուների վրա բներ կան։ Մարդիկ չգիտեն` ինչ անեն, որ փրկեն թռչուններին»,– ասաց գյուղապետը։

Սուրեն Մկրտչյանը հիշում է, որ անցյալ տարի ևս արագիլների աղտոտման դեպքեր գյուղում նկատել են, բայց դրանք այս տարվա պես զանգվածային բնույթ չեն կրել, և կենդանիներն էլ դրանից չեն վնասվել։ Այս տարի վիճակը, նրա բնորոշմամբ, ուղղակի ողբերգական է։

© Sputnik / Asatur YesayantsԱրագիլ
Աղտոտված արագիլները սովի են մատնված. նրանք չեն կարողանում թռչել ու իրենց վրա ցեխ են քսում - Sputnik Արմենիա
Արագիլ

Բարեբախտաբար, այս ընթացքում ոչ մի արագիլ չի սատկել։ Ու հնարավոր դեպքերը բացառելու համար բնապահպաններն ու համայնքի ղեկավարությունն այժմ արագիլներին կերակրելու մեթոդներ են մշակում։

© Sputnik / Asatur YesayantsԱրագիլ
Աղտոտված արագիլները սովի են մատնված. նրանք չեն կարողանում թռչել ու իրենց վրա ցեխ են քսում - Sputnik Արմենիա
Արագիլ

Արագիլներին կերակրելու համար պետական կառույցներին միջոցներ են պետք, որոնք պետությունը չի հատկացրել։ Իսկ համայնքի բնակիչների փորձերն անօգուտ են, քանի որ հիմնված են միայն սրտացավության վրա։ Գյուղացիներից ոմանք թասով ջուր են դնում իրենց բակերում, մյուսները` սննդի մնացորդներ։ Արարատի մարզի ձկնաբուծարանների սեփականատերերից մեկն անգամ պատրաստակամություն է հայտնել կենդանի մանրաձուկ տրամադրել սովի մատնված թռչուններին, բայց որպեսզի արագիլներին օգնել ցանկացողների ջանքերը հաջողությամբ պսակվեն, դրանք պետք է հիմնված լինեն արագիլների  բնական կենցաղի ու վարքի վրա։

© Sputnik / Asatur YesayantsԱրագիլ
Աղտոտված արագիլները սովի են մատնված. նրանք չեն կարողանում թռչել ու իրենց վրա ցեխ են քսում - Sputnik Արմենիա
Արագիլ

Արարատի մարզում արագիլներն աղետալի վիճակում են. մեղավորներին փնտրում են

Արմավիրում կրակել են արագիլի վրա. պետական կառույցներում վիրավոր թռչնին օգնող չի գտնվել

Լրահոս
0