00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Բագրատաշենում» անընդհատ հերթեր են գոյանում. Մելքումյանը գտել է խնդրի լուծումը

© Sputnik / Aram NersesyanАрмяно-грузинская граница. КПП Баграташен
Армяно-грузинская граница. КПП Баграташен - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Պատգամավոր Միքայել Մելքումյանը կարծում է, որ պետք է միջոցներ ձեռնարկել, որպեսզի ավտոմեքենաների կուտակումը սեղմ ժամկետում վերանա։

ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի — Sputnik. ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը գտել է «Բագրատաշեն» հսկիչ–անցակետում երկար հերթերի խնդրի կոնկրետ լուծումը։

Արդեն մի քանի օր է` օգտատերերը սոցիալական ցանցերում հրապարակում են ավտոմեքենաների հերթերի լուսանկարներն ու տեսանյութերը։ Մելքումյանը («Բարգավաճ Հայաստան» խմբակցություն) և պատգամավոր Արմեն Փամբուխչյանը («Իմ քայլը» դաշինք) հուլիսի 23–ին մեկնել են «Բագրատաշեն» հսկիչ կետ` տեղում իրավիճակին ծանոթանալու համար։

«Բագրատաշենում» հերթերը հիմնականում կապված են ավտոմեքենաներ տեղափոխող խոշոր բեռնատարների մեծ հոսքի հետ։ Յուրաքանչյուր տրեյլերը տեղափոխում է մինչև 10 մեքենա։ Մաքսատան աշխատակիցներն առանձին պետք է զննեն դրանք և ձևակերպեն մաքսազերծման փաստաթղթերը», – բացատրեց Մելքումյանը Sputnik Արմենիայի հետ հարցազրույցում։

Ինչպես հայտնի է, Հայաստանը 2020թ–ից սկսելու է մեքենաները մաքսազերծել ԵԱՏՄ չափանիշներով։ Հատկապես հին և օգտագործված ավտոմեքենաների մաքսատուրքերը կտրուկ կաճեն։ Նման մեքենա ներմուծելու դեպքում արդեն հաջորդ տարի մաքսազերծման համար կվճարեն գրեթե այնքան, որքան ավտոմեքենայի գինն է։ Ուստի ավտոմեքենա գնելու ցանկություն ունեցողները փորձում են հարցը լուծել այս տարվա ընթացքում։

Араратский таможенный терминал - Sputnik Արմենիա
Քանի՞ մեքենա է ՀՀ ներմուծվել 7 ամսում. Նորագավիթի բաժիններում կաշխատեն 7–օրյա գրաֆիկով

Եթե ամբողջ անցած տարվա ընթացքում Հայաստան է ներմուծվել 67000 ավտոմեքենա, ապա այս տարի հուլիսի վերջին այդ ցուցանիշն արդեն անցած կլինի։ Այս ամսվա վերջին կլինի մոտ 70000 ձևակերպում։ Օրական մոտ 700 ավտոմեքենա է ձևակերպվում ՀՀ-ում։

Եթե այդպես շարունակվի, բացառված չէ, որ ներկրված մեքենաների քանակը հասնի 140 հազարի։

Սահմանին մաքսազերծման գործընթացով միաժամանակ զբաղվում են 5-6 տեսուչ, և նրանք ուղղակի չեն հասցնում կատարել հսկայածավալ աշխատանքը։ Ամեն օր «Բագրատաշեն» հսկիչ անցակետը սպասարկում է 400-600 ավտոմեքենա։

Ավտոմեքենաների գրանցման և հաշվառման հերթերը կթեթևանան. վարչապետն է խառնվել գործին

Ավտոմեքենաները բաց թողնելու գործընթացն արագացնելու համար Մելքումյանն առաջարկում է կրկնակի ավելացնել մաքսատան աշխատակիցների թիվը, ինչը կօգնի կրճատել սահմանին սպասելու ժամանակը։

Բացի դրանից, հսկիչ–անցակետում ծանրաբեռնվածությունը կապված է զբոսաշրջիկների հոսքի ավելացման հետ։ Մելքումյանն առաջարկում է գործող մաքսատան կողքին կառուցել նոր մասնաշենք։

«Մեզ համար կարևոր է, որ ուղևորատար և բեռնատար տերմինալներն առանձնացվեն իրարից։ Տրեյլերները, բեռնատարները չպետք է սպասարկվեն այնտեղ, որտեղ սպասարկում են ուղևորներին», – կարծում է պատգամավորը։

Նա մտադիր է առաջիկայում այս հարցերով դիմել ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին։ Պատգամավորը վստահ է, որ լրացուցիչ կադրերի հարցը կարելի է լուծել մի քանի օրում, իսկ ահա նոր մասնաշենքի շինարարության համար 2-3 ամիս կպահանջվի։

Ամեն դեպքում Մելքումյանը կարծում է, որ պետ է կոնկրետ միջոցներ ձեռնարկել` հերթերի հացը շուտափույթ լուծելու համար։

«Բոլոլա կլինի», թե՞ հասարակական տրանսպորտի նոր ցանցը կլուծի Ռուստամի խնդիրները

Լրահոս
0