00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
17:51
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:14
41 ր
18:56
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Քոչարյանի գործով դատավորը կարողանում է մտնել աշխատասենյակ, բայց հետապնդումը չի դադարեցվել

© Sputnik / Aram NersesyanСудья Давид Григорян слушает Роберта Кочаряна во время заседания по делу "1 марта" (17 мая 2019). Еревaн
Судья Давид Григорян слушает Роберта Кочаряна во время заседания по делу 1 марта (17 мая 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Դավիթ Գրիգորյանի փաստաբանն ու «Իրավական ուղի» ՀԿ-ի անդամները վստահեցնում են, որ դատավորի նկատմամբ հարուցված գործը նրա կայացրած որոշումների հետևանքն է։

ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի — Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակը ապօրինի էր կնիքվել։ Այսօր Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց Գրիգորյանի փաստաբան Գեորգի Մելիքյանը՝ ցուցադրելով մի լուսանկար, որում արձանագրված է, թե ինչպես է ոստիկանության ծառայողը հսկում դատավորի աշխատասենյակի կնիքված դուռը։

© Sputnik / Hayk PetrosyanՈստիկանության ծառայողը հսկում դատավորի աշխատասենյակի կնիքված դուռը
Քոչարյանի գործով դատավորը կարողանում է մտնել աշխատասենյակ, բայց հետապնդումը չի դադարեցվել  - Sputnik Արմենիա
Ոստիկանության ծառայողը հսկում դատավորի աշխատասենյակի կնիքված դուռը

«Սա ունի շատ լուրջ իրավական հետևանք, որ առանց դատարանի որոշման` կնիքվել է դատավորի աշխատասենյակի դուռը, ոստիկան է կանգնեցվել տվյալ կնիքը հսկելու նկատառումներով, և թույլ չի տրվել դատավորին մուտք գործել աշխատասենյակ և փաստացի իր բնականոն աշխատանքային գործունեությունն իրականացնել», – ասաց նա։

Դավիթ Գրիգորյանը Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով ընդհանուր իրավասության դատարանի դատավորն է, որի որոշմամբ Քոչարյանն Արցախի նախկին ու ներկա նախագահների երաշխավորությամբ ազատվել էր կալանքից։

Ասուլիսին մասնակցող «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիրներ Ռուբեն Մելիքյանն էլ ներկայացված լուսանկարը խորհրդանշական որակեց։

© Sputnik / Aram NersesyanՌուբեն Մելիքյան
Քոչարյանի գործով դատավորը կարողանում է մտնել աշխատասենյակ, բայց հետապնդումը չի դադարեցվել  - Sputnik Արմենիա
Ռուբեն Մելիքյան

«Ցավոք, սա շատ արտահայտիչ նկար է և ցույց է տալիս, թե ինչպես է դատարանի դուռը գործադիր իշխանության կողմից փակվում և կնիքվում»,– ասաց նա։

Բանախոսները շեշտեցին, որ դատախազությունը դատավորի նկատմամբ իրականացված քննչական գործողությունների պարզաբանումներում շրջանցել է այս կարևոր խնդիրը։

Փաստաբանն ու իրավապաշտպանն այս փաստերի միջև սերտ կապ են տեսնում ու պատահական չեն համարում այն հանգամանքը, որ դատավորի նկատմամբ քրեական վարույթ հարուցելու նոր հանգամանքներն ի հայտ եկան հենց այդ հայտնի որոշումից 4 օր հետո։

«Ինչու են այս նոր հանգամանքներն ի հայտ գալիս հատկապես այն բանից հետո, երբ դատարանը կայացնում է որոշում, որը հաճելի չի լինում իշխանությանը»,– ասաց Մելիքյանը։

Իրավաբանները հայտարարեցին նաև, որ օրենքի խախտմամբ են իրականացվել նաև դատավոր Գրիգորյանի աշխատասենյակում կատարված խուզարկություններն ու առգրավումները։ Բանախոսների խոսքով` դրանք իրականացվել են առանց օրինական հիմքերի, իսկ դատարանի որոշումը պարունակում է ոչ հստակ ձևակերպումներ այն մասին, թե ինչ նպատակով են դրանք իրականացվում։

«Իրավական ուղի» ՀԿ ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը նշեց, որ քննիչի` խուզարկություններ իրականացնելու միջնորդությունն ու դատարանի որոշումը վերաբերել են կոնկրետ երկու աշխատասենյակների` դատավորի ու նրա օգնականի, բայց փաստացի իրականացվել են նաև դրանց միջև ընկած գործավարի աշխատասենյակում։

© Sputnik / Aram NersesyanՌուբեն Մելիքյան, Սիրանուշ Սահակյան, Գեորգի Մելիքյան
Քոչարյանի գործով դատավորը կարողանում է մտնել աշխատասենյակ, բայց հետապնդումը չի դադարեցվել  - Sputnik Արմենիա
Ռուբեն Մելիքյան, Սիրանուշ Սահակյան, Գեորգի Մելիքյան

«Այսինքն` քննչական մարմինը խուզարկություն է իրականացրել որոշումից դուրս գտնվող տարածքում, ինչն այն կոպտագույն խախտումն է, որը երբևիցե կարող էր խուզարկության ընթացքում ցուցաբերվել»,– ասաց Սահակյանը։

Դավիթ Գրիգորյանի փաստաբան Գեորգի Մելիքյանն էլ հավելեց, որ քննչական մարմնի առգրաված կրիչներն ու փաստաթղթերը գտնվել են հենց գործավարի աշխատասենյակից, հետևաբար դրանք առգրավվել են անօրինական կերպով։

Ներկայացված բոլոր հիմքերով դատավորի փաստաբանն արդեն իսկ բողոքներ է ներկայացրել դատախազություն ու դատարան`վիճարկելով քրեական գործի հարուցման որոշման օրինականությունը։

«Դատավորի նկատմամբ քրեական հետապնդումը կարող է հարուցվել բացառապես Բարձրագույն դատական խորհրդի համաձայնությամբ, այնինչ նման համաձայնություն չի եղել։ Իսկ քրեական գործ հարուցելու որոշումը ինքնին դատավորի իրավունքների և օրինական շահերի խախտումով է հարուցված, և պահանջել ենք, որ այդ հիմքով քրեական գործի հարուցման որոշումը վերացվի», - ասաց Մելիքյանը։

Հիշեցնենք` պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով Դավիթ Գրիգորյանն այս պահին կասկածյալի կարգավիճակ ունի։

Судья Давид Григорян на заседании по делу 1 марта (17 мая 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Դավիթ Գրիգորյանին թույլատրվել է սկզբից մինչև վերջ մասնակցել խուզարկությանը. դատախազություն

Նրա դեմ հաղորդում տված անձը Սերգո Փանոսյանն է, որը հաղորդում էր ներկայացրել դեռ 2019թ–ի փետրվարի 18-ին, սակայն նախաքննական մարմինը քրեական գործի հարուցումը մերժել էր։

Իսկ 2019թ–ի մայիսի 22-ին գործը վերանայվել էր` ի հայտ եկած փաստացի նոր հանգամանքների հիմնավորմամբ։

Գրիգորյանի փաստաբան Գեորգի Մելիքյանը Sputnik Արմենիային հայտնեց, որ դատավորը դեռ պաշտոնապես գտնվում է արձակուրդում, որն անցկացնում է Հայաստանում։ Գրիգորյանի աշխատասենյակի դռան կնիքը հանվել է, և այս ընթացքում նա աշխատավայր գնալու ու իր աշխատասենյակ մուտք գործելու հնարավորություն է ունեցել։

Լրահոս
0