16:16 23 սեպտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.13
  • GBP596.40
  • EUR525.98
  • RUB7.47
Բագրատաշեն անցակետ

ՊԵԿ-ը պնդում է` մաքսավորները գործել են օրենքով, գործարարը մեղադրում է, որ իրեն ծեծել են

© Sputnik / Aram Nersesyan
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
160 0 0

Պետեկամուտների կոմիտեն արձագանքել է գործարարի հայտարարությանը, ըստ որի` նրան ծեծել է մաքսակետի պետը։

ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի – Sputnik. Բագրատաշենի մաքսատանը տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ կան տեսագրություններ, որոնք հնարավորություն կընձեռեն համապատասխան մարմիններին պարզել իրականությունը։ Sputnik Արմենիային այս մասին հայտնեցին ՊԵԿ հասարակայնության հետ կապերի բաժնից` անդրադառնալով Բագրատաշենի մաքսակետում գործարարի ծեծելու վերաբերյալ հրապարակմանը։

Փոստային առաքումների ոլորտում գործարարությամբ զբաղվող Արթուր Խառատյանը հայտարարել է, թե հուլիսի 25-ին Բագրատաշենի մաքսակետի պետ Գեղամ Վանունին ու նրա ենթակաները ծեծել են իրեն, նաև արգելել, որ իր բեռը դուրս գա մաքսատան տարածքից: Բագրատաշենի մաքսատան պետին և նրա ենթականերին վերագրվող ոչ միայն ծառայողական խախտման, այլև ֆիզիկական բռնության մեղադրանքների մասին hraparak.am-ն է այսօր հրապարակում զետեղել, որտեղ ներկայացվել են նշված գործարարի հայտարարությունները: Նշվում է, որ տուժած գործարարը «Դոյչե փոստ» («Գերմանական փոստ») ընկերության սեփականատերն է, իսկ այդ ընկերությունը Գերմանիայից փոստային առաքումներով է զբաղվում: Գործարարը նաև հայտարարել է, որ նախկինում ամեն անգամ մաքսակետով անցնելիս 1000 եվրո է թողել, ինչպես ենթադրվում է ասվածից՝ ապօրինի:

«Հուլիսի 25-ին Բագրատաշենի անցակետում տեղի ունեցած դեպքի առնչությամբ քննություն է ընթանում, ուստի ավելի մանրամասն տեղեկատվություն այս պահին չենք կարող տրամադրել։ Արևելյան մաքսատուն-վարչության աշխատակիցները գործել են օրենքի տառին համապատասխան, ինչը կարող են փաստել նաև ականատեսները: Բացի այդ, առկա են միջադեպի վերաբերյալ տեսագրություններ, որոնք հնարավորություն կընձեռեն համապատասխան մարմիններին պարզել իրականությունը»,– հայտնեցին ՊԵԿ–ից։

Կոմիտեից վստահեցրին, որ բոլոր այն անձինք, ովքեր գերազանցել են իրենց պաշտոնեական լիազորություններն ու պարտականությունները, կկրեն օրենսդրությամբ սահմանված պատասխանատվության միջոցներ։

Ըստ թեմայի

Հայաստանում բոլո՞րը կհայտարարագրեն իրենց եկամուտները. պարզաբանում է ՊԵԿ ղեկավարը
Ավտոբուսի ուղևորները բռնություն են գործադրել ՊԵԿ աշխատակիցների նկատմամբ
«Սպայկայի» տնօրենին թույլ են տվել աշխատել. ՊԵԿ նախագահը դա զիջում չի համարում
Ավտոմեքենաների մաքսազերծումն առայժմ չի թանկանա. ՊԵԿ
թեգերը:
Պետական եկամուտների կոմիտե (ՊԵԿ), Ծեծկռտուք, Բագրատաշեն անցակետ, Հայաստան

Գլխավոր թեմաներ